Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել. Մարուքյան
Քաղաքական
14:40 22/10/2019
Հայաստան

Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել. Մարուքյան

«Ես դեմ չեմ, որ լավ աշխատող մարդկանց պարգևավճար տան, ես գաղտնիության պրոցեսի հետ կապված խնդիր ունեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝  անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը։

«Սա ուղղակի խայտառակություն է, որ ասում են ընթացակարգը գաղտնի է արվել, եթե մի բան արվում է, պետք է անել բաց, հրապարակային։ Ապշած եմ, որ երեկվանից այս ինֆորմացիան տարածվում է, իսկ կառավարությունից որևէ ձայն չկա»,- ասաց պատգամավորը։

Մարուքյանը շեշտեց, որ խորհրդարանը, ի դեմս իրենց, միջոցներ կձեռնակիր այդ գաղտնի ընթացակարգը բացահայտելու և հանրությանը ներկայացնելու համար. «Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել, եթե խոսքը չի գնում պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերի մասին»։

Placeholder
Չի կարող ժողովրդին պատկանող գումարը գաղտնի ընթացակարգերով ծախսվել. Մարուքյան