ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում. Դավիթ Անանյան
Հասարակություն
16:51 04/11/2019
Հայաստան

ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում. Դավիթ Անանյան

«Վերին Լարսի մաքսակետում ներկայացուցչի հարցն արդեն կարգավորված է»,- այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  ասաց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

«ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնությունը եղել է, այնուհետև դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորվել են, պետք է թեկնածուի հարցը քննարկենք և շուտով հայկական կողմը ներկայացուցիչ կունենա Վերին Լարսի անցակետում»,- ասաց Անանյանը։

Նշենք, որ Վերին Լարսում վերջին ժամանակահատվածում հերթերի և տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրներ են առաջացել։

Placeholder
ՊԵԿ-ը շուտով ներկայացուցիչ կունենա Վերին Լարսում. Դավիթ Անանյան