Քաղաքական
19:44 01/05/2009
ՀԱԿ-Ը ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴՐԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻՆ
Այսօր կայացավ Հայ ազգային կոնգրեսի հերթական համապետական հանրահավաքը, որն այս անգամ արտոնվել էր քաղաքային իշխանությունների կողմից: Եվ չնայած հանրահավաքից հետո նախատեսված երթը քաղաքապետարանը թույլ չէր տվել անցկացնել, այնուամենայնիվ միջացառման սկսվելուն պետ ոստիկանության աշխատակիցները մոտեցան կազմակերպիչներին և հայտնեցին, որ հաշվի առնելով այս օրվա տոնական լինելու հանգամանքը, չեն խոչընդոտի երթի անցկացմանը, եթե, իհարկե, հասարակական կարգի խախտումներ չլինեն:
Մինչ հանրահավաքում հնչած ելությներին անդրադառնալը, նկատենք, որ մասնակիցների թիվն այսօր ակնհայտորեն զիջում էր նախորդ` մարտի 1-ին կայացած հանրահավաքին: Գուցե դրանով էր պայմանավորված այն, որ հանրահավաքը մեկնարկեց նախատեսվածից կես ժամ ուշացումով:
Հանրահավաքը վարում էր ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Եվ չնայած հարթակում գտնվում էր ՀԱԿ գրեթե ղեկավար ողջ կազմը, ելույթներ ունեցան միայն Դավիթ Շահնազարյանը, Լևոն Զուրաբյանը, Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը: Արդեն գրեթե ավանդույթի համաձայն, հանրահավաքի եզրափակիչ ելույթը Լևոն Տեր-Պետրոսյանինն էր:
Դավիթ Շահնազարյանն իր ելույթում անդրադարձավ ՀԱԿ օրակարգում առկա իրավական խնդիրներին: Նախ` նա սպասվածի սահմաններում վստահեցրեց, թե այսօր նույնպես ճանապարհները փակ են եղել և քաղաքցիները չեն կարողացել գալ հանրահավաքի, այնուհետև անդրադարձավ բուն ասելիքն: Իսկ ասելիքը վերաբերում էր երկու իրադարձության` փաստահավաք խմբի կողմից ոստիկանության աշխատակից Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացրած եզրակացությանը և նույն հանձնաժողովում նախկին ոստիկնապետ Հայկ Հարությունյանի պարզաբանումներին: Վերջինիս հայտարարությունները Դավիթ Շահնազարյանը որակեց որպես ինքնախոստովանակն ցուցմունք ու հավաստիացրեց, որ նա ևս հայտնվելու է Հաագայի դատարանում:
Լևոն Զուրաբյանի ելույթը վերաբերում էր ՀԱԿ-ի քաղաքական խնդիրներին` Երևանի քաղաքապետի ընտրություններին հաջորդող շրջանում: Ըստ այդմ` ընտրություններից հետո, որտեղ «ՀԱԿ-ը հաղթելու է», առաջին անելիքն այն է լինելու, որ շուտափույթ վերականգնվի Ազատության հրապարակը: Սրան, ըստ Լ. Զուրաբյանի, հետևելու է ընդդիմության «ինֆորմացիոն շրջափակման» վերացումը, որն արվելու է մայրաքաղաքում կաբելային հեռուստատեսության ներդրմաբ ու փակված հեռուստաընկերություններին եթեր տրամադրելով: Դե իսկ այս քայլերից հետո ընդդիմությունը հասնելու է արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացմանը:
Արամ Սարգսյանի ու Ստեփան Դեմիրճյանի ելույթներին, որոնք առավելապես կարելի է բնութագրել որպես հուզական, հաջորդեն Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Նկատենք, որ սա նրա առաջին հրապարակային ելույթն էր` մարտի 1-ի հանրահավաքից հետո:
Իր ելությում ընդդիմության առաջնորդն առանձնացրել էր չորս խնդիր. Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, «Մարտի 1-ի» գործերի քննությունը, հայ-թուրքական հարաբերություններն ու Երևանի քաղաքապետի ընտրությունները:
Առաջին խնդրի` սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ, իր գնահատականները ներկայացնելուց առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշեցրեց, որ ինքը նախորդիվ կանխատեսել էր դրամի գահավիժում, ինչը և տեղի ունեցավ: Այս համատեքստում առաջին նախագահն անդրադարձավ ու կրկնեց այն պնդումները, որոնք արդեն երկու ամիս է հնչում են ընդդիմադիր մամուլի կողմից` նշելով, որ տեղի ունեցածը նաև սոցիալական լարվածության պատճառ է դարձել: «Նկատի ունենալով խնդրի կարևորությունը և անկանխատեսելի սոցիալական ցնցումներից խուսափելու անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է խորհրդատվական և իրավաբանական աջակցություն ցուցաբերել անկախ արհեստակցական միությունների կազմակերպման հարցում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Կոնգրեսի գլխավոր նպատակը Հայաստանում քաղաքացիական հասարակության ստեղծումն է, իսկ արհեստակցական միությունները քաղաքացիական հասարակության ամենակարևոր բաղկացուցիչ մասերից մեկն են»,- այս հատվածը եզրափակեց նա։
Ելույթի հաջորդ բաժինը վերնագրված էր` «Յոթի գործի անփառունակ վախճանը»: Այս հատվածում Լևոն Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, որ «Յոթի» գործը դատարանում փլուզվեց, քանի որ «դատական մարմինների առջև խնդիր էր դրված յոթի գործը շուտափույթ կերպով հասցնել ավարտի և կայացնել պահանջված դատավճիռը՝ ի հաստատումն մարտի 1 ի իրադարձությունների պաշտոնական վարկած», ինչւը սակայն տեղի չունեցավ: Ըստ առաջին նախագահի, նույնկերպ փլուզվելու են նաև «Յոթի» գործից անջատված գործերը: «Քրեական օրենսգրքի 300 հոդվածով առաջադրված մեղադրանքի վերացմամբ, իշխանությունները փաստորեն խոստովանեցին, որ յոթի գործը սկզբից ևեթ շինծու է եղել, և որ ընդդիմության կողմից իշխանության յուրացում կամ նույնիսկ յուրացման փորձ տեղի չի ունեցել։ Իսկ սպանությունների գործի անջատմամբ իշխանությունները խոստովանեցին նաև, որ այդ սպանությունները որևէ կապ չեն ունեցել ցուցարարների գործողությունների հետ։ Այսպիսով, մարտի 1 ի իրադարձությունների պաշտոնական վարկածը վերջնականապես ջուրն ընկավ»,- հայտարարեց նա: Ելույթի այս հատվածում Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց նաև, թե տեղեկություններ ունի մարտի 1-2-ի «իրական կազմակերպիչների» մասին, և կրկնեց 2008թ. դեկտեմբերի 21-ին ՀԱԿ փակ համաժողովում արած հայտարարությունը. «Հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա մենք պարզել ենք, որ մարտի 1 ին մեքենաների հրկիզումները, խանութների թալանը և այլ սադրանքներ իրականացրել են որոշակի ավազակախմբեր, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 950 հոգի։ Այդ ավազակախմբերը կազմավորվել, հանդերձվել և նշված գործողությունները համակարգող կենտրոնի տրամադրության տակ են դրվել հինգ բարձրաստիճան պետական պաշտոնյաների և չորս հայտնի օլիգարխների կողմից։ ... Բոլոր այդ տվյալները Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Փաստահավաք խմբին, ինչպես նաև տրամադրել ևրոխորհրդի Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համմարբերգին և Հայաստանում հավատարմագրված մի քանի օտարերկրյա դեսպանների»։
Ելույթի հաջորդ հտավածը վերաբերում էր հայ-թուրքական հարաբերություններին, որոնցում, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի` «աննախադեպ տեղաշարժեր» են նկատվում: «Նշեմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ–թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը և պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին։ Մեր միակ առարկությունը վերաբերում է Ցեղասպանության ուսումնասիրման նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ մեր համոզմամբ՝ դա այլ բան, քան Հայոց ցեղասպանության ուրացում, չի նշանակում»,- հենց սկզբում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը` հետագայում իր համախոհների առջև մանրամասնելով, թե ինչու է պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը դեմ: Նա նշեց, որ հայ և թուրք դիվանագետների շփման արդյունքում ստեղծվել է աշխատանքային փաստաթուղթ` «ճանապարհային քարտեզ», որը պարունակում է չորս կետ. Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, Պետական սահմանների փոխադարձ ճանաչում, Հայ–թուրքական սահմանի բացում, Հայ և թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծում։ Այս փաստաթղթի առնչությամբ Տեր-Պետրոսյանն իր գնահատականները հնչեցնելուց հետո կանխատեսեց, որ գործընթացից շահած է դուրս գալու միայն Թուրքիան, իսկ Հայաստանը պարտվել է, քանի որ թույլ է տվել, որ Թուրքիան լուծի գործընթաց մտնելուց առաջ իր առջև դրած նվազագույն խնդիրը` ԱՄՆ նախագահ Օբաման չարտասանի «ցեղասպանություն» բառը:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի ընտրություններին, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի վստահեցմամբ, ՀԱԿ-ի չմասնակցելու դեպքում, դրանք կրկնելու էին 2007թ. խորհրդարանական ընտրությունները: «Երբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ իմ գլխավորությամբ մասնակցելու է Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին, իշխանական ճամբարից հնչած առաջին արձագանքն այն եղավ, որ Կոնգրեսը քաղաքականացնում է այդ ընտրությունները, այսինքն՝ գործում է զարհուրելի մի հանցանք, որի նմանը տեսնված չէ համաշխարհային պատմության մեջ։ Ցանկացած հարցի քաղաքականացումն այդպես արձագանքողների համար, կարծես թե, հավասարազոր է ժանտախտի, որից գլխակորույս պետք է փախչել։ Նախ՝ դրանով իշխանական կոալիցիայի մաս կազմող խորհրդարանական կուսակցություններն իրենց դնում են ծիծաղելի դրության մեջ, մոռանալով, որ հենց իրենք են իսկզբանե ծայրահեղորեն քաղաքականացրել քաղաքապետի ընտրությունները, որդեգրելով հարյուր տոկոսանոց համամասնական սկզբունքը։ և երկրորդ՝ նման արձագանքով նրանք անզգուշորեն մատնում են իրենց քրեական էությունը, որովհետև քաղաքականացման այլընտրանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քրեականացումը»,- նշեց Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ եթե ՀԱԿ-ն է ընտրությունները քաղաքականացնում, ապա պետք է նրանից շնորհակալություն հայտնել, քանզի թույլ չի տալի, որ դրանք քրեականան: «Քաղաքապետի ընտրությունների օրինականության ապահովումը Սերժ Սարգսյանի համար Հայաստանի հասարակության և միջազգային հանրության առջև որոշ հեղինակություն ձեռքբերելու վերջին շանսն է։ Այդ շանսը չօգտագործել, հերթական անգամ, նա կարող է միայն Հայաստանի պետական շահը զոհաբերելու գնով»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանն ու նշեց, որ ընտրությունների հետ կապված իր ասելիքին կանդրադառնա պաշտոնական քարոզչության մեկնարկից հետո։
Հանրահավաքի կազմակերպիչները տեղեկացրեցին, որ մայիս ամսվա ընթացքում` Երևանի ավագանու ընտրությունների շրջանակներում, մի շարք տեղական հանրահավաքներ են կազմակերպելու Երևանի տարբեր համայնքներում, իսկ հաջորդ համապետական հանրահավաքը նախատեսված է մայիսի 15-ին:
Հանրահավաքի ավարտից հետո մասնակիցները` կազմակերպիչների գլխավորությամբ, սկսեցին չարտոնված, բայց ոստիկանների կողմից թույլատրված երթը:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
23:34
Սաստիկ քամու հետևանքով մի շարք ծառեր են տապալվել և էլեկտրահաղորդման լարեր պոկվել. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Գորիս...
Աղբյուր` Panorama.am
23:14
Իլհամ Ալիևի հայտարարությունների օրը Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Հնդկաստան կատարած իր աշխատանքային այցելությունից. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Իլհամ Ալիևի հայտարարությունների օրը ՀՀ Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
23:08
Շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա տղայի մшրմին
Դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
22:26
75 000-ից ավելի մարդ ասել է, որ այս թանկացումները չլինի, հիմա հարց եմ տալիս, դուք փոխելո՞ւ եք Ձեր որոշումը. Մարությանը՝ Ավինյանին
«Ինձ մի ընդհատեք, դուք բացի բլա-բլա խոսելուց ուրիշ ոչինչ չեք կարողանում անել»,- Factor.tv-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մենք հետևողականորեն Ադրբեջանին կոչ ենք անում հարգելու բանտարկյալների հիմնարար ազատությունները. Մեթյու Միլլերը՝ Ռուբեն Վարդանյանի կալանքի մասին
«Երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանում պահվող բանտարկյալների կարգավիճակին, առանց որևէ կոնկրետ դեպքի մասին խոսելու, Դուք տեսել եք, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
21:46
Պատերազմից հետո որոշեցի չգրել, ինձ գտա նկարելու մեջ․ արցախցի Սրբուհի Վանյան
Սրբուհի Վանյանի ընտանիքը Արցախից Հայաստան տեղահանված ընտանիքներից է։ Արցախում նա զբաղվել է լրագրությամբ, իսկ, արդեն գալով Երևան, հիմել է փոքրիկ...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ալիևի ծրագրերի մեջ հիմա միայն մեկ բանը կարող է խաղաքարտերը խառնող` Փաշինյանի իշխանության հեռացումը. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆոյսբուքի իր էջում գրում է.
«Ալիևը համարում է, որ Հայաստանը իր ենթակայության տակ գտնվող գաղութային երկիր է և...
Աղբյուր` Panorama.am
21:28
ՌԴ Մուրմանսկի շրջանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքը
Մուրմանսկի շրջանում «Կնյաժայա» կայարանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
21:12
«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բժիշկներն արձանագրել են վերջինի մшհը
Դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Վալերիկ Կ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
20:41
Երկաթյա ջահն ընկել է Աննա Հակոբյանի օգնականի գլխին․ ուղեղի ցնցում է ստացել
Աննա Հակոբյանի օգնական Ստելա Սարուխանյանը համացանցում հայտնել է, որ երկաթյա ջահն ընկել է գլխին և ուղեղի ցնցում ստացել։
«ՀԻՄԱ ԼԱՎ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Այսօրվա իշխանությունները մոռացել են, որ հանրային տրանսպորտը մարդկանց համար է․ Հայկ Մարության
«90 րոպեանոց տոմսի վրա զեղչը չի ազդում, այս մարդը ինչ ասում է, սուտ է։ Այս մարդը չի
տարբերում արդեն թացը չորից։ Պարոն Ավինյան, խնդրում...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում
ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է։ Դատախազությունը պահանջում է բեկանել՝ վաղեմության ժամկետներն անցած...
Աղբյուր` Panorama.am
20:06
21-րդ դարի կայենները որքան կարող են անպատիժ շարունակել եղբայրասպանության գործը՝ ի ծառայություն թշնամու․ Դիլբարյան
ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․
«Նողկանք և ազգային խայտառակություն՝ միջազգային պատերազմական հանցագործ, ցեղասպան իլհամ ալիևի...
Աղբյուր` Panorama.am
19:53
Արթիկ-Ալագյազ-Ծիլքար ավտոճանապարհին բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ի՞նչպիսի եղանակ է սպասվում Ամանորին Երևանում
Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4°C է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը` 5սմ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:28
473 ընկերություններից 383-ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել․ Աննա Հակոբյանը՝ 10 մլն դրամահավաքության մասին
Աննա Հակոբյանը պարզաբանել է, թե ինչ նամակ ուղարկել խոշոր ընկերություններին։ Խոսքը՝ 10 մլն դրամ ընկերություններից «Իմ Քայլը»...
Աղբյուր` Panorama.am
18:50
Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին
ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն իր աջակցությունն է հայտնել աղետից տուժած Ֆրանսիայի քաղաքացիներին:
«Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հայաստանը բարելավել է դիրքերը ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում
«Նոայի» թիմի ելույթները եվրագավաթային մրցաշարում մեծապես նպաստել են Հայաստանի՝ UEFA-ի ակումբային վարկանիշային աղյուսակում պատմության...
Աղբյուր` Panorama.am
18:26
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի ՀՀ-ի վրա. Զուրաբիշվիլի
րաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսել է Վրաստանում զարգացող իրավիճակի մասին և այդ համատեքստում հիշատակել նաև Հայաստանը:...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը տեղափոխվել և վերականգնվել է
Ավարտվել են ՀՀ վաստակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի՝ Գյումրու համայնքապետարանի շենք տեղափոխման և վերականգնման...
Աղբյուր` Panorama.am
17:55
Զզվանքը քիչ է. Սամվել Ֆարմանյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«2008-2010 թթ. Բաղրամյան 26-ում բոլորը...
Աղբյուր` Panorama.am
17:49
Այդպիսի հեռահար նկրտումների մասին կարելի էր կռահել, երբ ալիևը 44-օրյա պատերազմից հետո անհեթեթ հայտարարություն արեց. Դանիելյան
Փոխադարձաբար միմյանց նկատմամբ միջազգային դատական ատյաններում դիմումներ և հայցեր ներկայացնելուց զերծ մնալու պահանջի գաղափարը (ըստ ալիևի՝ սա դեռևս...
Աղբյուր` Panorama.am
17:31
Տեսանք քո բանակցածը. Շարմազանով
«Մեկը չկա՞ Ալիևին ասի՝ էդ որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի շնորհիվ 2020-ին մտար Շուշի,ինչու՞ բա չէիր բողոքում ՆԱՏՕ-ից։ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իսկ ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին, երբ լինի հաջորդ ռազմական ագրեսիան. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
Դրսից ոչ ոք չի բռնելու Հայաստանի Հանրապետության արյունատար անոթները կտրող ձեռքը, եթե......
Աղբյուր` Panorama.am
17:28
Զախարովա. Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց ՀՀ իշխանությունները վերաբերվում Ալիևի հայտարարություններին
«Ավելի լավ է Երևանից հետաքրքրվել, թե ինչպես են հենց Հայաստանի իշխանությունները վերաբերվում այս հայտարարություններին»,- այսօր կայացած...
Աղբյուր` Panorama.am
17:26
ԵՏՀ. Հայաստանում գնանկումը իր տեղը զիջել է գնաճին
Եվրասիական տնտեսական միության երկրներում նոյեմբերի դրությամբ տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 1,4%, Բելառուսում՝ 5,5%, Ղազախստանում՝ 8,4%,...
Աղբյուր` Panorama.am
17:23
Հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ. Զախարովա
«Գիտե՞ք, հայկական իշխանամետ թելեգրամյան ալիքները կարդալով կարելի է հիվանդանալ»,-այսպես է արձագանքել Ռուսատանի ԱԳ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հենց այդ հենասյան պակասը վերջին տարիներին մեզ այս վիճակի մեջ դրեց. Կամո Աթայան
ՀՀ գործող կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակում է Գիտությունների Ազգային Ակադեմիայի գործառույթները։
«Գիտության և...
Աղբյուր` Panorama.am
17:06
Պատրաստ ենք ռադիկալ քայլերի՝ ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի հրաժարականին հասնելու համար. Ֆան շարժման անդամ
«Մեր գործիքակազմն անսպառ է։ Մենք հայտարարել ենք՝ պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ՀՖՖ կազմի հրաժարականը, հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ՝...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
12:41 18/12/2024
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի
12:39 18/12/2024
ՔՊ-ի օրոք Երևանում մանկապարտեզ է փակվում. Մեսրոպ Մանուկյանի ահազանգը
20:25 14/12/2024
Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում