Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ԻՐԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՑԻ
«Յուրաքանչյուր հայ իրեն համարում է եվրոպացի, անկախ նրանից, թե եվրոպացիներն այդպես են համարում, թե ոչ: Մտել ենք Եվրոպայի Խորհուրդ, գործում ենք եվրոպական կառույցներում, մենք վերցրել ենք պարտավորություններ, որոնք մենք պետք է կատարենք: Մեր պարտականությունները կարելի է է ձևակերպել հետևյալ կերպ` ուզում ենք փոխել մեր ապրելու կանոնները և ապրել եվրոպական կառույցներով, դառնալ ընդհանուր և միաժամանակ ընդհանուրի մեջ բերել մեր երկրի սեփական գույնը>,- ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրոպայի երիտասարդ քաղաքական գործիչների ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ:
Նա օգտակար է համարում նման հանդիպումները, որի ընթացքում հնարավոր է փորձի փոխանակում, մտքերի կիսում, տարբեր կարծիքների ու տեսակետների հետ ծանոթացում:
,Այս հանգամանքը, կարծում եմ, ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր է, քանի որ ժամանակակից երկրները վաղուց մեկուսի կղզիներ չեն, երկրներն իրար հետ կապված են հազարավոր թելերով: Այսօրվա մարտահրավները, որ ծագում են աշխարհում, շատ հաճախ ունեն ընդհանրական բնույթ և հենց այդ պատճառով էլ պետությունները միավորում են իրենց ջանքերն այդ մարտահրավերներին պատասխանելու.,- ասաց Ս. Սարգսյանը:
Նախագահը կարծում է, որ յուրաքանչյուր երիտասարդ քաղաքացի պարտավոր է իր պետության համար ամեն ջանք գործադրել` ծագած խնդիրները լուծելու համար: Նա հուսով է, որ ներկայիս երիտասարդ քաղաքական գործիչքները տարիներ անց մեծ հաջողությամբ կարող են շարունակել իրենց գործը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան