«The Economist». Թուրքիան ինչքա°ն պետք է փախչի արյունոտ անցյալի ուրվականից
Թուրքական տեղեկատվական աղբյուրները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախաշեմին արևմտյան մամուլն ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այդ թեմայի նկատմամբ:
Մասնավորապես «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթը հրապարակել է բրիտանական հայտնի «The Economist» պարբերականի մեկնաբանությունները` կապված հայ-թուրքական զարգացումների հետը:
«Էկոնոմիստից մեղադրական մեկնաբանություն» վերտառությամբ հոդվածում նշվում է, որ անգլիական պարբերականը, դատելով սփյուռքահայության ցույցերից, եզրակացրել է.
«Համաձայնությունը նոր է, բայց հին վեճերը շարունակվում են»:
Իսկ Ղարաբաղի հարակից տարածքներից որոշներն Ադրբեջանին վերադարձնելու անհարժեշտության մասին Էրդողանի հայտարարությունների պատճառն էլ, ըստ «Էկոնոմիստ»-ի, այն է, որ Թուրքիային մեծ քանակությամբ գազ և նավթ վաճառող Ադրբեջանը սպառնում է մերձենալ Ռուսաստանի հետ:
«Այս իրավիճակում մտահոգություն հարուցող հիմնական հարցը Թուրքիայի համար այն է, որ եթե Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնության տակ ստորագրի, բայց դա չվավերացնի ապա Միացյալ Նահանգների կոնգրեսում հայկական ողբերգությունը Ցեղասպանություն որակող բանաձևի ընդունումը անզոր կլինի կանխել»,- գրում է բրիտանական պարբերականը և ընդգծում.
«Անցնող շաբաթվա զարգացումները ցույց տվեցին, որ սփյուռքահայությունը հավատարիմ է մնալու հայ դատին: Հետևաբար Թուրքիան պետք է ինքն իրեն հարց տա. ինչքա°ն կարելի է փախչել արյունոտ անցյալի ուրվականից»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան