Դինքի սպանության մասին գրքի հեղինակը մամուլի ազատության հերոս է ճանաչվել
Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի լրագրող Նեդիմ Շեները Մամուլի միջազգային ինստիտուի (IPI) կողմից հայտարարվել է աշխարհում մամուլի ազատության հերոս: Նման պատվավոր կոչման Շեներն արժանացել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում սպանված պոլսահայ ականավոր գործիչ «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության հանգամանքերի վերաբերյալ գիրք հեղինակելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթից:
«Դինքի սպանությունը և հետախոզության ստերը» վերտառությամբ իր գրքում Շեները բացահայտում է թուրքական հատուկ ծառայությունների ներգրավվածությունը Դինքի սպանության գործում: Կանոնակարգված կերպով նա ներկայացնում է, թե ինչպես են Թուրքիայի անվտանգության ուժերը թերացել հայազգի լրագրողի սպանությունը կանխելու գործում։ Համարձակ լրագրողի հանդուգն այդ նախաձեռնությունը հակազդեցություն առաջ բերեց թուրք ուժայինների շրջանում: Շեների սկսեցին դատական հայց ներկայացնել: Նրան մեղադրեցին «գաղտնի տեղեկատվության վերծանման» և «ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված անձանց ինքնությունը գաղտնազերծելու» մեջ: Ընդ որում Շեների դեմ ներկայացվեցին միաժամանակ մի քանի դատական հայցեր: Ընթացիկ տարվա հունիսի 4-ին առաջադրված որոշ մեղադրանքներ անհիմն ճանաչվեցին և Շեները արդարացվեց: Սակայն հուլիս ամսին դեռ տեղի են ունենալու դատալսումներ նրա դեմ ներկայացված այլ մեղադրանքների վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան