ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների կողմ. Արցախցի խորհրդարանական
ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը` Կոսովոն ճանաչելու որպես անկախ միջազգային իրավունքի սուբյեկտ, ավելի հիմնավոր պատճառ է դառնում, որպեսզի ԼՂՀ-ն մասնակցի հետագա բանակցային գործընթացին: Այդ մասին նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել են ԼՂՀ Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք», Ժողովրդավարություն, Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչները,- հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
Դաշնակցություն խմբակցությունը ներկայացնող Արմեն Սարգսյանը նշել է, որ սխալ են նրանք, ովքեր համարում են, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կամ Հայաստանը բանակցային գործընթացում պետք է ներկայացնի Ղարաբաղը: «Մենք գտնում ենք, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցությունների կողմ», -ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Դաշնակցական իր գործընկերոջ խոսքերի հետ համամիտ էր նաև Արթուր Թովմասյանը, ով ներկայացնում է «Ազատ հայրենիք» խմբակցությունը : Նա շեշտել է, որ ԼՂ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանին ոչ թե որպես հակամարտող, այլ` պատերազմող կողմ:
«Հայաստանը ներկայանում է որպես հակամարտող կողմ, այլ ոչ թե պատերազմող, պատերազմը եղել է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև և պետք է վերադառնալ այդ ֆորմատին», -հավելել է արցախցի խորհրդարանականը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան