Քաղաքական 16:52 02/09/2010

Ինչո՞ւ է աղմկում Իլհամ Ալիևը

Հեղինակ` Սևակ Գոմցյան

2010 թ. հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի և Ի. Ալիևի հանդիպումից և հունիսի 18-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներխուժումից հետո նոր թափ ստացան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղմկոտ հայտարարությունները` կապված Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հետ: Մասնավորապես, hունիսի 24-ին` Ադրբեջանի զինծառայողների, հուլիսի 7-ին` այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի», հուլիսի 13-ին երկրի կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ Ի. Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը երբևէ չի համակերպվի Լեռնային Ղարաբաղի անկախացման հետ, չի մտնի այնպիսի գործընթացի մեջ, որը կարող է բերել Լեռնային Ղարաբաղի անկախացման:

Ալիևը խաղաղության հասնելու միակ ուղին տեսնում է հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղից ու սահմանակից յոթ շրջաններից դուրս բերելու և «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մեջ: Նա ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ստատուս քվոյի պահպանումը կարելի էր բացատրել տարածաշրջանում ռազմական հավասարակշռության առկայությամբ, բայց հիմա այդպիսի բալանս չկա, և դա շատ լավ գիտի Ադրբեջանը, ու կոնֆլիկտի լուծման գլխավոր դերակատարը, ըստ Ալիևի, ադրբեջանական զինուժն է լինելու:
Ալիևյան ռազմատենչ հայտարարությունների պատճառները մեկնաբանող մի քանի տեսակետներ կան, որոնցից հետևյալ երեքն առավել հաճախ են հանդիպում:

Առաջին տեսակետ. 1994թ-ից մինչ օրս նմանատիպ հայտարարություններն արվում են բացառապես ներքին սպառման համար: Նման տեսակետի կողմնակիցները հիշատակում են նախկինում արված մի շարք հայտարարություններ, որոնք իրենց ռազմատենչությամբ այնքան էլ չեն տարբերվում վերոհիշյալ հայտարարություններից, մասնավորապես` 2008թ. ապրիլի 18-ի հայտարարությունը, որտեղ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը սպասել է 14 տարի, այլևս չի ցանկանում սպասել ու պատրաստ է խնդիրը ռազմական ճանապարհով լուծել, ինչպես նաև 2008թ. հոկտեմբերի 24-ի հայտարարությունը, որտեղ Ալիևը նմանատիպ ռազմատենչ և անհանդուրժողականություն արմատավորող կոչեր արեց: Ըստ վերլուծաբանների այս խմբի` Ալիևի նմանատիպ հայտարարությունները սերտորեն կապված են երկրի ներսում կատարվող և սպասվելիք որոշ գործընթացների հետ, այն է`

ա. 2010թ. նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

բ. Երկրում առկա լրջագույն սոցիալական դժգոհությունները: Բացի ընդհանուր սոցիալական ծանր վիճակից, 2010թ. մայիսին Ադրբեջանի 40 շրջաններում տեղի ունեցավ ջրհեղեղ, որի հետևանքով ջրի տակ մնացին մոտ 20 հազար տուն, ավելի քան 50 հազար հա ցանկատարածություն և արոտավայր: Բնության կողմից հասցված վնասը, ըստ ադրբեջանական կառավարության, կազմել է մոտ 62,5 մլն ամերիկյան դոլար: Ջրհեղեղից տուժածները ներկայումս բնակվում են ժամանակավոր վրանային ճամբարներում: Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, որ ջրհեղեղից տուժածները կստանան փոխհատուցում պատճառված վնասի չափով, սակայն այդ գումարները իրենց նպատակին չեն ծառայել և ուղղակի լցվել են որոշ պաշտոնյաների գրպաններ: Այդ պատճառով բազմաթիվ ցույցեր են եղել անարդարությանը դեմ, որոնք հնարավոր է եղել ցրել միայն ոստիկանների և հատուկ ջոկատայինների միջամտությամբ: Վերջին ցույցը եղել է Սամբիրաբադի շրջանում` օգոստոսի 14-ին. այստեղ ձերբակալվել է մոտ քսան քաղաքացի:

գ. Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների աստղաբաշխական կապիտալը, նրանց կողմից մեծաքանակ անշարժ գույքի ձեռքբերումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ, երբ պարզ դարձավ, որ 11 տարեկան ադրբեջանցի տղան` Հեյդար Ալիև անունով, դարձել է Դուբայի ամենաթանկ թաղամասի 9 առանձնատան սեփականատեր` ընդհանուր 44 մլն ամերիկյան դոլար արժեքով (հավասար է միջին աշխատավարձով ապրող ադրբեջանցու 10 հազար տարվա ընդհանուր աշխատավարձին): Այս տեղեկատվությունը տրամադրել էր Դուբայի հողային վարչությունը: Ըստ նույն աղբյուրի տվյալների` գոյություն ունի նաև Իլհամ Ալիևի դուստրերի` Լեյլայի և Արզուի անուններով մեծաքանակ անշարժ գույք: Միայն Ալիևի 3 երեխաների անունով Դուբայում գնված անշարժ գույքի ընդհանուր գումարային արժեքը կազմում է 75 մլն ամերիկյան դոլար: Հասկանալի է, որ Բաքվի մերձակայքում հատուկ նպատակով կառուցված վրանային ավաններում ապրող մոտ 800 հազար փախստական ունեցող երկրում, ուր սոցիալական ծանր վիճակում է գտնվում շարքային քաղաքացիների մեծ մասը, սա լուրջ դժգոհություն է առաջացնում:

Ըստ այդմ, վերլուծաբաններից համոզմամբ` Ալիևի հայտարարությունները ներքին բազմաթիվ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում:

Ընդունելով հանդերձ վերոհիշյալ բոլոր փաստարկները, այնուամենայնիվ, մեր կարծիքով` Ի. Ալիևի հայտարարությունների նպատակը բացահայտող ամենակարևոր գործոնը (ներքին խնդիրների շարքում) նոյեմբերին սպասվող խորհրդարանական ընտրություններն են: Այսօր Ադրբեջանում առաջատար ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը Մուսավաթն է: Այն պանթուրքիզմի գաղափարախոսության հետևորդ է և հանդես է գալիս ղարաբաղյան հարցին ռազմական լուծում տալու օգտին: Այս կուսակցությունը մեծ ժողովրդականություն է վայելում և վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ըստ որոշ հաշվարկների, ստացել է ձայների ոչ պակաս, քան 40 տոկոսը: Քանի որ Ադրբեջանում տարեցտարի վարվել է հակահայկական քարոզչություն, բնակչության մեջ կա մի ստվար զանգված, որը պահանջում է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով, այդ պատճառով Ի. Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարությունները նպատակ ունեն գոհացնել նրանց և խոչընդոտել Մուսավաթի դիրքերի ուժեղացումը ընտրություններից առաջ:

Երկրորդ տեսակետ. Այս տեսակետը հիմնականում հանդիպում է ռուս և եվրոպացի վերլուծաբանների շրջանում, որոնք կարծում են, թե ԼՂ հիմնահահարցի շուրջ ստեղծվել է պատային իրավիճակ, երբ բանակցային գործընթացը սպառել է իրեն, և ոչ մի որոշում չի բավարարի երկու հակամարտող կողմերի պահանջները: Նրանց կարծիքով` Ադրբեջանը նախապատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների, իսկ Ի. Ալիևը վերոնշյալ հայտարարությունների միջոցով ցանկանում է միջազգային հանրությանն ապացուցել, որ ռազմական ճանապարհով ,տարածքային ամբողջականության վերականգնումըե իր երկրի իրավունքն է, և անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը կգնա նման քայլի: Օրինակ, Ռուսաստանի Քաղաքական վերլուծությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն կարծում է, որ Ադրբեջանը սկսելու է ռազմական գործողություններ իր ,տարածքային ամբողջականությունը վերականգնելուե համար, չնայած որ դա ցանկալի չէ ոչ՛ Ռուսաստանին, ոչ՛ ԱՄՆ-ին և ոչ էլ Եվրամիությանը:

Ռազմական փորձագետների որոշ շրջանակներում կա տեսակետ, ըստ որի` տարածաշրջանում արդեն իսկ խախտվել է ռազմական հավասարակշռությունը հօգուտ Ադրբեջանի: Վերջին յոթ տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացել են 13 անգամ և արդեն 2010թ. կազմել են 2 մլրդ 150 մլն ամերիկյան դոլար: Այս թիվը գերազանցում է Հայաստանի Հանրապետության 2010թ. պետական բյուջեն: Համեմատելու համար նշենք, որ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն, ըստ պաշտոնական տվյալների, 2010թ. եղել է ընդամենը 350 մլն ամերիկյան դոլար է: Ադրբեջանը հատկապես վերջին մի քանի ամիսների ընթացքում ջանք չի խնայում սեփական բանակը նորագույն ռազմական տեխնիկայով զինելու համար: Դրանց մասին արդեն բազմիցս խոսվել է:
Մյուս կողմից` հունիս 8-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունվեց ռազմական հայեցակարգ, որտեղ նշվում են հիմնական մարտահրավերները, որոնց կարող է հանդիպել Ադրբեջանը: Առաջնային մարտահրավեր դիտվում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Հայեցակարգը բաղկացած է 7 հիմնական բաժիններից և 75 գլխից: 50.3 գլխում ասվում է, որ զինվորական միավորումները պետք է բերել անհրաժեշտ մակարդակի, որպեսզի մեծանա ,ռազմավարական ճնշումը օկուպանտի վրաե, իսկ ուժ կիրառելու անհրաժեշտության դեպքում կարճ ժամանակում և նվազագույն կորուստներով լուծել խնդիրը: Ըստ Ի. Ալիևի աշխատակազմի ղեկավար Ֆուադ Ալեսկերովի` ռազմական ուժի մեծացումը դիտվում է որպես կարևորագույն գործոն այդ խնդիրը լուծելու ուղղությամբ:

Այսուամենայնիվ, մեր կարծիքով` ներկա պահին ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը քիչ է: Չնայած վերջին շրջանում Ադրբեջանի կողմից գնվել է մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, այն դեռ չի երաշխավորում Ադրբեջանի կայծակնային հաղթանակը, իսկ երկարատև պատերազմ թույլ չեն տա ՌԴ-ն և Արևմուտքը, քանի որ պատերազմի դեպքում կխափանվի նավթի և գազի հոսքը: Ավելին, շատ փորձագետների կարծիքով Ադրբեջանի ռազմական հզորությունների վրա մեծ գումարների վատնումը բացարձակ երաշխիք չէ ընդհանրապես այդ երկրի հաջողության համար: Ըստ որում` Ալիևն ինքն էլ պատերազմ վերսկսելու մեծ ցանկություն չունի, քանի որ նավթադոլարները կընկնեն վտանգի տակ, իսկ պատերազմի անհաջող ավարտը կարող է նրա համար արժենալ նախագահական աթոռի և միլիարդավոր դոլարների կորուստ, մյուս կողմից չի տեսնում պատերազմ հրահրելու դեպքում հերթական ջախջախումից փրկվելու որևէ շանս:

Պատերազմի վերսկսման հավանականությունն էլ ավելի քչացավ ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցից հետո: Օգոստոսի 20-ին ստորագրված հայ-ռուսական պայմանագրով 49 տարով երկարացվեց Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում: Այն համալրվելու է ժամանակակից տեխնիկայով և ՀՀ զինված ուժերի հետ համատեղ ապահովելու է ՀՀ անվտանգությունը: Սա չի նշանակում, որ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում ռուսական ուժերը կռվելու են ԼՂ-ի տարածքում, սակայն այս պայմանագիրը հնարավորություն կտա հայկական հիմնական ուժերը կենտրոնացնել ԼՂ-ում, որը անհամեմատ էլ ավելի պակաս հավանական կդարձնի Ադրբեջանական կողմի հաղթանակը:

Երրորդ տեսակետ. Ադրբեջանը, հաշվի առնելով ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակը, ցանկանում է արտաքին ճնշման ենթարկել Հայաստանի Հանրապետությանը և միակողմանի զիջումներ կորզել նրանից: Այս նպատակի համար Ադրբեջանը աշխատում է երեք վեկտորներով` ամերիկյան, ռուսական և եվրոպական: Նշյալ մոտեցման համար բերվում են բացատրություններ, թե հաշվի առնելով Ադրբեջանի դերը Աֆղանստանում և Իրաքում կոալիցիոն ուժերի հետ համատեղ իրականացվող աշխատանքներում, հատկապես որպես տարանցիկ երկիր դեպի Աֆղանստան զորքեր և զինամթերք տեղափոխելու համար, նկատի ունենալով այդ երկրի էներգակիրների գործոնը` Ադրբեջանը հետաքրքրություն է ներկայացնում և Եվրոպայի, և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի համար: Ըստ այդմ, կարծիք կա, թե նրանց միջոցով Ադրբեջանը կփորձի շահեկան դիրքում հայտնվել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, մանավանդ, որ հենց վերոնշյալ աշխարհաքաղաքական ուժերն են զբաղվում կողմերի միջև հակամարտության լուծմանն ուղղված միջնորդական առաքելությամբ: Նշվում են օրինակներ, թե Ադրբեջանի խոսքն ավելի լսելի է դառնում միջազգային կազմակերպություններում: Դրա համար հիմք են ծառայում ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, Իսլամական կոնֆերանսի կողմից ընդունված մի քանի ոչ հայանպաստ որոշումները: Ճիշտ է` ընդունած որոշումները չունեն պարտադրող բնույթ, այնուամենայնիվ, տարեցտարի ավելի ու ավելի է դժվարանում հակամարտության էությունը միջազգային հանրությանը ներկայացնելը և արդար վերաբերմունքի արժանանալը:

Ամփոփելով նշենք, որ նշված բոլոր տեսակետներն էլ կարող են առկա լինել ալիևյան ռազմատենչության և աղմուկ-աղաղակի պատճառների մեջ: Այսուամենայնիվ, մեր կարծիքով` Ի. Ալիևի հայտարարություններն ուղղված են բացառապես ներքին սպառմանը: Այստեղ, ինչպես արդեն նշեցինք, առաջնային պետք է համարել սպասվող խորհրդարանական ընտրությունների գործոնը, որին իշխող կուսակցությունը դեռ տարեսկզբից է նախապատրաստվում: Ադրբեջանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեծ քանակությամբ միջոցներ են մտնում երկիր, սակայն դրանց մեծ մասը կենտրոնանում է Ի. Ալիևի կողմից հովանավորվող կլանի ձեռքում, իսկ ժողովրդի կյանքում էական առաջընթաց չի նկատվում, որը և հանգեցնում է զանգվածային դժգոհության երկրի ներսում: Դժգոհություն են առաջացնում նաև տարեցտարի խորացող անարդարությունները, կոռուպցիան և խոսքի ազատության սահմանափակումները: Ըստ հունիսի 30-ի Freedom House–ի հրապարակած տվյալների` 2010թ-ին Ադրբեջանը նահանջ է ունեցել և դատական համակարգում, և քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման ոլորտում: Հետաքրքրական է ,Ադրբեջանի ժողովրդական ճակատե ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի 2010թ. ապրիլի 2-ի The Washington Post թերթին տված հարցազրույցը, որտեղ նա ասել է, որ Ադրբեջանն ամենակոռուպացված երկրներից է աշխարհում, որտեղ առաջնորդին վտանգ չի սպառնում, քանի որ դատական, հակակոռուպցիոն մարմինները, ինչպես նաև ԶԼՄ-ները սպասարկում են նրան :

Ստացվում է, որ Ի. Ալիևի հայտարարությունների նպատակը մոտալուտ պատերազմի պատրանք ստեղծելն է, որի միջոցով հանրության ուշադրությունը կշեղվի ներքին խնդիրներից և սոցիալական անարդարությունները կմղվեն երկրորդ պլան, իսկ դա շատ անհրաժեշտ է իշխող վարչակարգին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախուման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am
20:26
Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում կրկին ներկայացրել է գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Մատվիենկոն վերընտրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ
ԱՊՀ երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի անդամները կրկին խորհրդի նախագահ են ընտրել Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
19:59
Իսրայելը մեկ օրվա ընթացքում հարվածների չորրորդ ալիքն է սկսել Բեյրութի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հինգշաբթի օրը սկսել են հարվածների չորրորդ ալիքը Բեյրութի հարավային արվարձաններին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Խաղաղությունը մոտ է, քան երբևէ, ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ ենք անում բաց չթողնել հնարավորությունը. Ֆիդան
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:32
Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով և նվաճեց...
Աղբյուր` Panorama.am
19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՀԿ. Աղմուկը՝ մարդու առողջության համար թաքնված սպառնալիք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԿ. Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են
Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՖԱՖ. Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է
««Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստներն դուրս չեկան «Փյունիկի» դեմ։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից»
Աղբյուր` Panorama.am
17:20
Գավառում վտանգավոր պանիր է արտադրվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները
Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ: «Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:09
44-օրյա պատերազմի մասնակիցը Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}