Քաղաքական 13:00 30/09/2010

Այժմ Օբաման կարող է Բրայզային փոխարինել Բաքվում ԱՄՆ դեսպանի մի նոր թեկնածուով

Անսպասելի մի դեպք պատահեց Մեթյու Բրայզային` Բաքու մեկնելու ճանապարհին: Սպիտակ տան և Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հավաստիանալով, որ նա է լինելու ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում, նա Վաշինգտոնի իր տունը վարձով էր տվել ու կապել ճամպրուկները` օդի մեջ արդեն զգալով նավթի ու գազի հոտը:
Բրայզան հուզմունքից կարծես թե մոռացել էր, որ Արցախյան հակամարտության գծով ԱՄՆ միջնորդ եղած ժամանակ իր անպատասխանատու հայտարարություններով ու գործունեությամբ հակադրվել էր Վաշինգտոնի իր որոշ գործընկերներին ու այլոց Կովկասում:

Ավելի քան մեկ տարի առաջ, երբ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը թափուր էր մնացել, Վաշինգտոնում Բրայզան հանդգնաբար բոլորին ասում էր, որ ուզում է, ավելի շուտ պատրաստվում է դառնալ ԱՄՆ հաջորդ դեսպանն Ադրբեջանում: Նա անմիջապես խոչընդոտի բախվեց, երբ Ալիևը Սպիտակ տանը տեղեկացրեց, որ գոհ չէ թե Օբամայի վարչակազմի` Կովկասում վարած քաղաքականությունից, թե ինքնակոչ հրաշամանուկից:

Ադրբեջանը դժգոհ էր, քանի որ, նախ` Միացյալ Նահանգները և Բրայզան Թուրքիային դրդում էին բացել Հայաստանի հետ սահմանը` առանց Արցախյան հակամարտության մեջ որևէ առաջընթացի, երկրորդ` Կոնգրեսը ևս 10 մլն դոլար էր հատկացրել Արցախին, չնայած Բաքվի խիստ առարկություններին, և երրորդ` Հայաստանի նախագահը հրավիրվել էր Վաշինգտոնում կայացած 47 երկրների Միջուկային անվտանգության գագաթաժողովին, իսկ Ալիևը` ոչ:

Բրայզան հակառակորդներ ուներ նաև Օբամայի վարչակազմում: Մի քանի ամիս Բրայզայի թեկնածության շուրջ Վաշինգտոնի պաշտոնյաների շրջանում տեղի ունեցած ներքին վեճերից հետո, մայիսին Օբաման վերջապես նրա անունը ներկայացրեց Սենատին որպես ԱՄՆ հաջորդ դեսպան Ադրբեջանում: Կարճ ժամանակ անց Օբաման Բաքու գործուղեց կաբինետի երկու բարձրաստիճան պաշտոնյաների` պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` Ալիևին համոզելու և Բրայզայի առնչությամբ անհրաժեշտ հավաստիացումներ տալու համար:

Հուլիսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Բրայզայի թեկնածության վերաբերյալ լսումների ընթացքում որոշ սենատորներ սուր հարցեր ուղղեցին նրան` Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ աշխատած ժամանակ նրա հայտարարությունների ու գործունեության վերաբերյալ: Նրանք լուրջ խնդիրներ առաջ քաշեցին նաև շահերի հնարավոր բախման վերաբերյալ` կապված նրա կնոջ և նվերների հետ, որոնք հարսանիքի առիթով զույգը հավանաբար ստացել էր Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից: Սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը, Ռաս Ֆայնգոլդը, Հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին և դեմոկրատների մեծամասնության ղեկավար Հարի Ռիդը բավարարված չէին Բրայզայի թերի և խուսափողական պատասխաններից, չնայած բազմաթիվ գրավոր հարցումներին: Դա ոչ մի լավ բան չէր խոստանում նրա դիվանագիտական փառասիրությանը, քանի որ հինգ սենատորներն էլ դեմոկրատներ են, որոնք սովորաբար սատարում են դեմոկրատ նախագահի կողմից առաջարկված ցանկացած թեկնածուի:

Օգոստոսի սկզբին սենատոր Բոքսերը` հիասթափված Բրայզայի անկատար պատասխաններից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրեց հետաձգել նրա թեկնածության քվեարկությունը: Վեցշաբաթյա հետաձգումից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը հաստատեց Բրայզայի թեկնածությունը, սենատորներ Բոքսերին ու Մենենդեսին այլ բան չէր մնում անելու, քան «առկախում» դնել` կանխելու Սենատի լիագումար նիստին նրա թեկնածության վավերացումը: Լուրջ մտահոգություններ արտահայտելով այս վիճելի թեկնածուի արժանիքների առնչությամբ, երկու սենատորները դիմեցին կրկնակի «առկախում» դնելու հազվադեպ պրակտիկային` սառեցնելով նրա թեկնածության հաստատումն ամենաուշը մինչև հաջորդ տարվա հունվար, երբ նոր ընտրված Սենատը կսկսի իր նստաշրջանը: Հետագայում Օբաման պետք է որոշի կամ կրկին ներկայացնել Բրայզայի անունը կամ նոր թեկնածու առաջադրել:

Նախագահը մինչև հունվար «միջնստաշրջանային նշանակում» կատարելու հնարավորությունն ունի: Նա կարող է Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակել առանց Սենատի հաստատման, երբ Սենատը գտնվում է արձակուրդում: Սակայն այս բացառիկ քայլը քիչ հավանականություն ունի, քանի որ երկու անպատեհություններ կան, նախ` այն կխոչընդոտի Բրայզայի դիվանագիտական պարտականությունների կատարմանը, որովհետև նա չի վայելի Միացյալ Նահանգների Սենատի վստահությունը, և երկրորդ` Նախագահի ու սենատորների միջև լուրջ հակադրություն կստեղծվի, քանի որ վերջինները կզրկվեն «խորհուրդ և հավանություն տալու» իրենց սահմանադրական լիազորությունից:

Օբամայի համար լավագույն տարբերակը Բրայզայի թերի թեկնածությունից հրաժարվելն ու ավելի հարմար թեկնածու առաջադրելն է, որը կարող է շուտով հաստատվել Սենատի կողմից: Նման քայլով կարագանա Ադրբեջան ԱՄՆ հաջորդ դեսպանի գործուղումը` 15-ամսյա բացակայությունից հետո: Իսկ հունվարին` Նախագահի կողմից Բրայզայի թեկնածության երկրորդ անգամ առաջադրումը կհետաձգի Ադրբեջանի դեսպանի նշանակումը ևս մի քանի ամսով:

Տեսնելով, որ իր հրաշամանուկը լուրջ դժվարությունների մեջ է, Wall Street Journal թերթը` նեոպահպանողականների և նավթի ու գազի լոբբիների պատվարը, Հանձնաժողովի քվեարկության նախօրեին մի չարամիտ խմբագրական հրապարակեց սենատոր Բոքսերի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի դեմ` փորձելով վախեցնել Բրայզայի հակառակորդներին: Իսկ «առկախում» դնելուց հետո Washington Post թերթն ավելի նողկալի խմբագրական հրապարակեց ընդդեմ սենատորներ Բոքսերի ու Մենենդեսի և Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի:
Այս լկտի հարձակումները ճիշտ հակառակ ազդեցությունն ունեցան. դրանք ակամա նպաստեցին բարձրացնելու Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայ համայնքի քաղաքական ազդեցությանը Վաշինգտոնում:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:00
Ազդանշան տալու համար, քաղաքացու գլուխը ջարդել են. Բագրատ Սրբազան
«Մի երիտասարդ քաղաքացու ազդանշանը տալու համար, սաստիկ ծեծի են ենթարկել։ Մեծ վնասվածքներ են պատճառել»,-Սուրբ Աննա եկեղեցու դիմաց...
Աղբյուր` Panorama.am
13:52
Սուրբ Աննա եկեղեցու բակից երթով շարժվեցին դեպի Սայաթ Նովա. ՈՒՂԻՂ
Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի Սայաթ Նովա փողոց, ապա Ազատության հրապարակի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Բագրատ Սրբազան. Մենք պետք է ստի ոտքերը կտրենք
«Ժողովուրդ ջան, շատ մեծ գործեր եք արել առավոտյան»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմելով Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տղաները չեն լքել իրենց դիրքերը, սա էլ է դիրք և մենք մնալու ենք այնքան, մինչև նպատակին հասնենք. Արա Ռոստոմյան
«Առավոտյան ժամը 9։15-ին, կարմիր բերետավորները մոտեցան Աբովյան փողոցի այն հատվածը, որը փակել էինք և զոհված զինծառայողների ծնողներից 5 հոգու...
Աղբյուր` Panorama.am
13:10
Ինչ կա, իմանալու եք, ժողովուրդ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
«Ես ինձ շատ զուսպ եմ պահել մինչև հիմա, բայց այլևս տեղ չկա։ Ինչ կա, իմանալու եք, ժողովուրդ, ինչ կա»,-Սուրբ Աննա եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
13:04
Ոնց հասկանում եմ, ավտոբուսների մասով առաջ չենք շարժվում.Տիգրան Ավինյան
«Որքան էլ ցավով պետք է նշեմ, այնուամենայնիվ, ես չեմ պատկերացնում միջազգային մեր գործընկերների կամ Կառավարության հետ 18 մետրանոց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ժողովուրդը, ազգն է ոտքի կանգնել. Արամո
Երգիչ Արամոն վստահ է՝ ոստիկանական գործողությունները չեն կարող կանգնեցնել ժողովրդին։ «Ժողովուրդը, ազգն է ոտքի կանգնել»,- Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Լիլիթ Գալստյան. Պսևդո իշխանություն է, որի հենարանը միայն ուժայիններն են
«Սա պսևդո իշխանություն է, որի հենարանը միայն ուժայիններն են, զոռբայությունը, բիրտ ուժը, կեղծիքը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ովքեր պատրաստ են ապրել թուրքի հետ, կարող են գնալ Կիրանց, Ոսկեպար. Միհրան Մախսուդյան
«Կիրանցում մարդիկ հենց առաջին օրվանից դեմ են եղել միակողմանի սահմանազատմանը, զիջումներին։ Այսօր ցանկացած գիտակից հայ գիտակցում է,...
Աղբյուր` Panorama.am
12:44
Բերման ենթարկելիս վնասել են Երգիչ Արսեն Գրիգորյանի ոտքը
Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի վնասվածք է ստացել բերման ենթարկվելիս Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հեղեղի հետևանքով Սարիբեկ Բալյանը զոհվեց իր 39-ամյակի օրը
Մայիսի 26-ին լրացավ  Նոյեմբերյան համայնքի Դեղձավան գյուղի բնակիչ Սարիբեկ Բալյանի 39-ամյակը; Իր ծննդյան օրը նա խեղդվեց Շնող գյուղի մոտ, երբ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ցուցուլյան. Ունենք մեկուսացված բնակավայրեր Ալավերդիի շրջանում
«Այս պահին տարհանված ունենք 429 բնակիչ, որից երկուսը հղի կանայք են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փրկարար ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:15
Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար կիրառեցին արցունքաբեր գազ. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Շտապ. Աբովյան փողոցում ցուցարարներին ցրելու համար կիրառեցին...
Աղբյուր` Panorama.am
12:14
Գնել Սանոսյան. Աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ
«Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ»,-այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՏԿԵ...
Աղբյուր` Panorama.am
11:52
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը.Մայր Աթոռ
Ի պատասխան Բագրատ սրբազանի հոգևոր կարգավիճակի վերաբերյալ լրատվամիջոցների հարցումների Մայր Աթոռից պարզաբանում է տարածել. «Պայմանավորված...
Աղբյուր` Panorama.am
11:46
Կոչ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին. Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է
Դիվանագետների համահայկական խորհուրդը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հայաստանում խորքային փոփոխությունների պահանջով սկիզբ...
Աղբյուր` Panorama.am
11:34
Բերման է ենթարկվել երգիչ Դավիթ Ամալյանը
Ոստիկանները բերման են ենթարկել երգիչ Դավիթ Ամալյանին, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։  Այսօր անհնազանդության ակցիաների...
Աղբյուր` Panorama.am
10:58
ՔԿ-ն՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանավորման մասին
ՀՀ քննչական կոմիտեն մայիսի 25-ին տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին
Ոստիկանները Հանրապետության փողոցից՝ ՀՅԴ ԳՄ շենքի մոտից բերման ենթարկեցին ԱԺ դաշնակցական պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Աշոտ Սիմոնյանին։...
Աղբյուր` Panorama.am
10:41
Ստեփանակերտի քաղաքապետը կալանավորվեց
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի («Աջափնյակ-1» նստավայր),  դատավոր Մարտին Արզումանյան,...
Աղբյուր` Panorama.am
10:30
Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից
Այս պահի դրությամբ  միայն Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 196 մասնակից։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
10:19
Գետերում դիտվել է ջրի մակարդակի նվազում
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ 2024 թվականի մայիսի 26-ի 08։00-ին դիտված ջրի մակարդակների...
Աղբյուր` Panorama.am
10:10
Բերման են ենթարկել բժիշկ Գևորգ Թամամյանին ու երգիչ Մրոյին
Երևանում և տարբեր մարզերում վաղ առավոտից շարունակվում են խաղաղ անհնազանդության  ակցիաները։ Ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ինձ կարգալույծ չեն արել. Բագրատ Սրբազան
«Իրենք են վախեցած, այն վախկոտին են պահում։  Մեր երկրում մի վախկոտ կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
09:41
Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկից բերման են ենթարկվել զոհված զինծառայողների ծնողները
Կարմիր բերետավորները բերման են ենթարկում Մաշտոց-Սայաթ -Նովա փողոցների խաչմերուկը փակած  զոհված զինծառայողների ծնողներին ու հարազատներին։...
Աղբյուր` Panorama.am
09:20
Իրավիճակը լարվեց. Ոստիկանները քաղաքացիներին ուժով բերման են ենթարկում. ՈՒՂԻՂ
Հյուսիսային պողոտայում իրավիճակւ քիչ առաջ լարվեց։ Ոստիկանները սկսկեցին բռնի ուժով բերման ենթարկել երթի մասնակից քաղաքացիներին։  
Աղբյուր` Panorama.am
09:03
Մոտ մեկ տասնյակ բերման ենթարկվածների տանում են Զեյթունի բաժին
«Մեզ տանում են Զեյթունի բաժին»,-ոստիկանական մեքենայից հայտնում է Գարեգին Պետրոսյանը, որը մասնակցում էր անհնազանդության խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
08:58
Շատ ուժեղ ենք, 3 ժամից կտեսնվենք. Բերման է ենթարկվել Իգոր Խաչատուրովը
Կարմիրբերետավորները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած, անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։ Բերման ենթարկվածների թվում է նաև...
Աղբյուր` Panorama.am
08:49
Հանրապետություն փակ ճանապարհներ կան
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ,...
Աղբյուր` Panorama.am
08:39
Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները երկու հատվածում փակել են Երևան-Արմավիր մայրուղին
Հետևելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին, քաղաքացիները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

էն ենթասպային ասեք, որևէ մեկին լակոտ ասելուց առաջ թող մի հայելի վերցնի, պահի իր դիմացը
13:31 27/05/2024

էն ենթասպային ասեք, որևէ մեկին լակոտ ասելուց առաջ թող մի հայելի վերցնի, պահի իր դիմացը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}