Աստրախանում նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանական Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության Նախագահները հանդիպեցին 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Աստրախանում` ՌԴ նախագահի հրավերով և հանգամանալից քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ընթացքն ու հեռանկարները:
Վերահաստատելով 2008 թ.-ի նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները, Նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքերի գործադրում` հրադադարի ռեժիմի և ռազմական ոլորտում վստահության ամրապնդման համար: Այդ նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ անհապաղ կատարել ռազմագերիների փոխանակում և զոհվածների աճյունների վերադրձ, ինչպես նաև` առաջնորդվել այս մոտեցումներով նաև հետագայում` ելնելով այդ հարցերի բացառապես հումանիտար բյութից»: