Բարի կամքի դրսևորում. Արցախի իշխանությունները հանձնել են ադրբեջանցի դիվերսանտների դիակները
Արցախի իշխանությունները, հերթական անգամ հանդես բերելով բարի կամքի դրսևորում և առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, այսօր, նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 15:15-ին, Աղդամի ուղղությամբ Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ վերադարձրել են ադրբեջանցի երկու զինծառայողների` Մուբարիզ Իբրահիմովի և Ֆարիդ Ահմեդովի դիակները:
Այդ մասին տեղեկացնում են Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովից:
Միաժամանակ տեղի է ունեցել նաև ԼՂՀ քաղաքացի, 86-ամյա Գավրուշ Խաչատուրի Առստամյանի դիակի հանձնումը ղարաբաղյան կողմին:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովը և Ֆարիդ Ահմեդովը զոհվել էին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դիվերսիոն գործողություններ իրականացնելու ժամանակ` առաջինը` հունիսի 18-ին (Չայլու) իսկ երկրորդը` սեպտեմբերի 4-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու