ԵԱՀԿ. «Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանում այդ երկրի ստանձնած ԵԱՀԿ պարտավորություններին»
Ադրբեջանում նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ մոնիտորինգային խումբն հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, հայտարարությունում ասված է, թե չնայած այն հանգամանքին, որ ընտրություններն անցել են խաղաղ մթնոլորտում ու ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ, սակայն այս ընտրություններն, ընդհանուր առմամբ, չեն կարող արձանագրել նկատելի առաջընթաց երկրի ժողովրդավարական զարգացման գործընթացում:
ԵԱՀԿ դիտորդական խումբը նշում է ադրբեջանական ընտրությունների ավանդական թերությունները. Հայատարարության համաձայն, հանրահավաքների անցկացման, խոսքի ազատության և թեկնածուների գրանցման սահմանափակումներն ի սկզբանե կանխորոշել էին ընդդիմության թուլացումը՝ քաղաքական բազմակարծությունը դարձնելով անհնար:
Դիտորդական խումբը մի շարք ընտրատեղամասերում ականատես է եղել ընտրատուփերի զանգվածային լցոնման դեպքերի՝ իր այցելած ընտրատեղամասերի մոտ 10 տոկոսում վիճակը որակելով որպես «վատ» կամ «շատ վատ»:
«Ցավալիորեն, ամբողջ գործընթացի մեր դիտարկումները ցույց են տալիս, որ իրական ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար Ադրբեջանում անհրաժեշտ պայմաններն դեռևս չեն ստեղծվել: Մենք, մասնավորապես, մտոհոգված ենք հիմնարար ազատությունների սահմանափակումներով, մամուլի կողմնակալությամբ, հասարակական կյանքում միայն մեկ կուսակցության գերակայությամբ և ընտրությունների օրը արձանագրված լուրջ ընտրախախտումներով: Մենք պատրաստ ենք օժանդակել իշխանություններին Ադրբեջանի ընտրությունները ԵԱՀԿ ստանդարտներին մոտեցնելու հարցում», - ասված է ԵԱՀԿ դիտորդական առաքելության խմբի ղեկավար դեսպան Ուդրեյ Գլովերի հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան