Քաղաքական 18:17 23/11/2010

ԵՊՀ-ն խնդրել է ԱԺ-ին նոյեմբերի 22-ը ճանաչել հայրենատիրության օր

 ԵՊՀ պատմության ֆակուլտետի կազմակերպած «ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանի վերաբերյալ Իրավարար վճռի 90-ամյակին» նվիրված գիտաժողովում ընդունվել է որոշում. «Առաջին աշխարհամարտը սանձազերծողներից մեկը` Օսմանյան կայսրությունը, 1918 թ. հոկտեմբերի 30-ին անձնատուր եղավ Անտանտի երկրներին` հանձնվելով նրանց ողորմածությանը: Փարիզի խաղաղության վեհաժողովը և Սան-Ռեմոյի կոնֆերանսը նախապատրաստեցին հաշտության պայմանները Օսմանյան կայսրության (Թուրքիայի) հետ, և 1920 թ. օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր արվարձանում ստորագրվեց պայմանագիր հաղթող տերությունների և նրանց դաշնակիցների ու Օսմանյան կայսրության (Թուրքիայի) միջև:

Սևրի պայմանագրով որոշված էր Հայաստանի Հանրապետությանը հանձնել Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթներն ամբողջությամբ կամ մասամբ: Սևրում ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին հանձնարարվեց իրավարար վճիռ կայացնել թուրք-հայկական սահմանագծի վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահի կողմից ստեղծվեց «Inquiry» խումբը, որը երկարատև աշխատանքից հետո նախապատրաստեց հայ-թուրքական սահմանագծի մանրակրկիտ քարտեզը: Իրավարար վճռով մասամբ Հայաստանի Հանրապետությանն էին անցնում Օսմանյան կայսրության հիշյալ 4 վիլայեթները` ընդամենը 90 հազար քառ. կմ տարածքով (Էրզրումի վիլայեթից` 40 հազար քառ. կմ, Վանի վիլայեթից` 20 հազար քառ. կմ և Տրապիզոնի ու Բիթլիսի վիլայեթներից` 15- հազարական քառ. կմ): Սևրի պայմանագրի իրագործման դեպքում ՀՀ-ի տարածքը կկազմեր շուրջ 165 հազար քկմ: Սևրի պայմանագիրը ստորագրած Թուրքիան պարտավորվում էր ճանաչել Հայաստանի Հանրապետության անբեկանելի իրավունքը նշված տարածքների նկատմամբ: Սևրի պայմանագիրը ստորագրած և Իրավարար վճիռը կայացրած ԱՄՆ-ն պատասխանատու էր վերջինիս իրագործման համար:

Ցավոք, Իրավարար վճիռն ասպարեզ եկավ, երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնած էր խորհրդայնացման շեմին: Իսկ Խորհրդային Ռուսաստանի ռազմաքաղաքական ակտիվությունն ի չիք դարձրեց Սևրի պայմանագրի կենսագործումը Հայաստանի մասով:

Խորհրդային Հայաստանը հասկանալի պատճառներով չէր կարող այդ խնդիրը բարձրացնել` հաշվի առնելով Կարսի` 1921 թ. հոկտեմբերի 13-ի պայմանագիրը: Սակայն այդ խնդիրը դիվանագիտական դաշտ վերադարձնելու փորձ չի կատարել նաև մեր նորանկախ Հայաստանի Հանրապետությունը: Ուստի գիտաժողովը, ելնելով վերոհիշյալից, գտնում է.

1. ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանագծի վերաբերյալ շարունակում է իր ուժը պահպանել, քանի որ Սևրի պայմանագիրը չվավերացնելը որևէ ձևով չի ազդում Իրավարար վճռի իրավասության վրա:
2. Ըստ միջազգային իրավունքի` իրավարար վճիռները կայացման համար պարտադիր, վավերացման համար կարիք չունեցող վերջնական ու անբեկանելի վճիռներ են:
3. ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի ստորագրություններով և ԱՄՆ Մեծ կնիքով հաստատված իրավարար վճիռ-քարտեզը դարձել է ԱՄՆ ներքին օրենսդրության` վավերացում չպահանջող մաս, որով միջազգայնորեն ճանաչվել են Հայաստանի Հանրապետության անբեկանելի իրավունքները Հայաստանի Հանրապետությանը հատկացված 90 հազար քառ. կմ տարածքի և Կարսի մարզի նկատմամբ:
4. ՀՀ-ն համաշխարհային հանրությանը պետք է ցույց տա, որ Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև սահմանները պետք է անցկացվեն ըստ Իրավարար վճռի և ոչ թե թուրք-խորհրդային գործարքի:

Վիլսոնյան Իրավարար վճռի 90-ամյակի առիթով պետք է ուժեղացնել ՀՀ քարոզչությունն ամբողջ աշխարհում, նշել այդ տարեդարձը բոլոր հնարավոր երկրներում և հայկական գաղթավայրերում: Պետք է միջնորդել ՀՀ իշխանություններին, որ այդ քարոզչության մեջ լայնորեն ներառնվեն ՀՀ դեսպանությունները:

Երևանում հարկ է կազմակերպել միջազգային գիտաժողով` նվիրված Իրավարար վճռի 90-ամյակին: Անհրաժեշտ է բարձրակարգ իրավաբան, միջազգայնագետ և պատմաբան կադրերից կազմել աշխատանքյաին խումբ հիշյալ հարցերը նախապատրաստելու և միջազգային մարմիններին ներկայացնելու համար:
Խնդրել ՀՀ Ազգային ժողովին, որ նոյեմբերի 22-ը ճանաչվի հայրենատիրության օր»:
Գիտաժողովի նիստերի նախագահն է ԵՊՀ ռեկտոր` ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հ. Սիմոնյանը:
Այս մասին հայտնում են ԵՊՀ-ից:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}