Zaman. Հայկական բանակը Կովկասի ամենապրոֆեսիոնալ և ամենագրագետ բանակն է
«Չնայած փոքր տարածքին ու բնակչությանը` հայկական բանակը համարվում է Կովկասի ամենապրոֆեսիոնալ, ամենագրագետ և ճարպիկ բանակը».- այսպես է բնութագրում հայկական զինված ուժերը թուրքական «Զաման» (Zaman) պարբերականի հոդվածագիր Ֆիքրեթ Էրթանը:
«Հայաստանը շարունակում է սպառազինվել» վերտառությամբ հոդվածում Էրթալը գրում է, որ որոշ հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, հայկական բանակը կովկասյան երեք բանակների (ադրբեջանական, վրացական) մեջ ամենազորեղն է: Ավելին: Հայաստանն այդքանով չի բավարարվում ու եղածի հետ մեկտեղ ծրագրում է նոր քայլեր անել: Օրինակ` վերջերս հաստատվեց զինված ուժերի արդիականացման հնգամյա պլանը:
Հոդվածագիրը կարծիք է հայտնում, որ հիշյալ բարեփոխումներն արվում են հնարավոր հայ-ադրբեջանական բախմանն ընդառաջ: Էրթան անդրադառնում է նաև հայ-ռուսական ռազմական համագործակցությանը` ընդգծելով ռուսական ռազմաբազայի Հայաստանում մնալու մասին պայմանագիրը ևս 25 տարով երկարաձգումը:
«Փաստորեն, Հայաստանը շարունակում է զինվել: Հայաստանի հակառակորդներն էլ, այդ թվում և մենք, ուզած թե չուզած սա պետք է հաշվի առնենք»,- ամփոփում է թուրք հոդվածագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի