Լ. Սարգսյան. ՀԱԿ-ն իր տեղում չի դոփում
ՀԱԿ-ը տեղում չի դոփում: ՀԱԿ-ը ինստիտուցիոնալ կառույց է, ունի կոնկրետ նպատակներ ու շահեր` երկրում սահմանադրության կարգի վերականգնում, օրինականության հաստատում: Այս մասին ասուլիսում ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀԱԿ-ը դոփում է իր տեղում:
«Մենք մեր նպատակներից չենք հրաժարվելու ու պայքարելու ենք: Մեր նպատակը ոչ թե խորհրդարանում պատգամավորական մանդատներ ունենալն է, այլ արդար ու թափանցիկ ընտրություններ են, օրենքի գերակայության, սահմանադրական կարգի վերականգնումը: Մենք գնում ենք ուղիղի այդ ճանապարհով»,- ասաց նա` ընդգծելով, որ այսօր մանդատներն իրենց բացարձակապես չի հուզում: Միաժամանակ նշեց, որ Կոնգրեսը կձգտի ԱԺ-ում ապահովել այնպիսի ներկայություն, որ ի վիճակի լինի բարձրացնել Սերժ Սարգսյանի իմփիչմենթի հարցը:
Նոյեմբերի 25-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքում, ըստ նրա, ամեն ինչ կհստակեցվի, թե ինչ քայլեր են արվելու հետագայում: