Հ. Հարությունյան. Լավը չտեսնողները կառավարվում են դրսից
«Կադրային քաղաքականությունը շատ ճիշտ, շատ տեղին քաղաքականություն է և ընդամենը պետք է ողջունել այդ քայլերը, այնպես որ ես որևէ արտառոց բան այդտեղ չեմ տեսնում»,- այսօր անդրադառնակով վերջին շրջանում իրականացվող կադրային փոփոխություններին` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը:
Այնուհետև, նա անդրադարձավ լուրերին, թե` ՀՀԿ-ի ներսում գոյություն ունեն թիմեր, հերքեց դրանք` նշելով. «Հանրապետական կուսակցությունը միաձույլ, միակուռ կուսակցություն է: Հանրապետական կուսակցությունում ոչ մի թև գոյություն չունի, դրանք ասեկոսեներ են»:
Պատգամավորը նաև խոսեց բանակի խնդիրների մասին` ասելով, որ բանակի սուր քննադատությունը ճիշտ չէ և դա արտաքին ուժերի կողմից իջեցված պատվեր է: Նրան այսպիսի ենթադրությունների հիմք է տալիս այն հանգամանքը, որ քննադատություններն սկսվել են Հայաստանի բանակը տարածաշրջանում ամենամարտունակը համարվելու թեզի շրջանառումից հետո:
Նրա խոսքերով` հակառակորդները տեսան, որ հայակական բանակն ունի մարտական ոգի, ինչի դեմ իրենց նավթադոլարները զրո են, ինչին էլ հետևեց հայոց բանակի հեղինակությանը հարվածներ հասցնելու գործընթացը:
Բանախոսն ասուլիսի ավարտին մաղթանքներ հղեց ժողովրդին` նշելով. «Մենք միշտ կործանվել ենք` օտարներին հավատալով: Ես եթե լինեմ ընդդիմություն, կքննադատեմ բոլորին ամեն օր, բայց կաշխատեմ տեսնել նաև դրականը: Այ երբ ընդհանրապես դրականը չեն տեսնում, ես այդ բոլոր ուժերին համարում եմ օտարերկրյա հատուկ ծառայությունների կամ կենտրոնների թելադրանքով գործող ուժեր»:
Այս համատեքստում Հ. Հարությունյանը կարևորեց ներքին համերաշխությունը, նշելով, որ երկրի զարգացումն ու կայունությունը կախված է այդ համերաշխությունից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ