Կ. Սարիբեկյան. «Ինձ չի հետաքրքրում, թե Ադրբեջանի ռազմական բյուջեի, որ մասն, ով է ուտում»
«Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում է միջազգային հանրության «աչքից» հեռու պահել իր կողմից ամեն տարի աճող ռազմական ծախսերը և դա է պատճառը, որ անընդհատ հայտարարություններ է հնչեցնում Հայաստանի կողմից սպառազինության ձեռք բերման կամ բյուջետային ծախսերի մեծացման առնչությամբ»,- անդրադառնալով Ադրբեջանի կողմից՝ Հայաստանին զենք վաճառող երկրների հասցեին ուղղված քննադատություններին՝ Panorama.am-ին ասաց Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը:
Պատգամավորը զայրացած նշեց, թե Ադրբեջանն ավելի լավ կանի իր գործերին նայի ու սրա-նրա հասցեին քննադատություններ չհնչեցնի:
«Ավելին, Ադրբեջանի ռազմական բյուջեն ամեն տարի շեշտակի աճ է գրանցում, որի մեծ մասն ուղղվում է սպառազինության ձեռք բերմանը: Ինձ չի հետաքրքրում, թե Ադրբեջանի ռազմական բյուջեի, որ մասն, ով է ուտում, սակայն փաստ է, որ այդ գումարները մեծանում են, իսկ միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի ցանկանում դրա վրա ուշադրություն դարձնել»,- ասաց Կ. Սարիբեկյանը:
Հարցին, թե՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱԺ հանձնաժողովներում ավարտվել են քննարկումները, արդյո՞ք Հայաստանը ևս ավելացրել է իր ռազմական ծախսերը, պատգամավորն ասաց. «Այո, և դա բնական է, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, մենք ամեն ինչ անում ենք որակ ապահովելու համար և դա մեզ մոտ հաստատ ստացվում է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում