Ադրբեջանցի պրոֆեսոր. «Մինչև 1918 թվականը Ադրբեջան անունով պետություն չի եղել»
«Ադրբեջանը ընդամենը 20 տարվա պատմություն ունի, այն ստեղծվել է իրանական Արան և Շիրվան տարածքների վրա»:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ադրբեջանցի գիտնական, պրոֆեսոր Սիրիուս Հաշեմովը:
Իրանական կայքի մեկնաբանը, նշում է, որ ադրբեջանցիները, խեղաթյուրելով պատմական փաստերը, իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիին ներկայացնում են որպես ադրբեջանցի և նշում, թե իբր 800 տարի առաջ Գյանջևին Իրանի պաշտոնյաների ճնշման ներքո է իր բանաստեղծությունները գրել պարսկերեն լեզվով, այնինչ, իր ցանկությունն այն էր, որպեսզի օղուզերեն կամ մոնղոլերեն լեզուներով ստեղծագործեր:
Ադրբեջանցի գիտնական Սիրուս Հաշեմովը, անդրադառնալով վերոնշյալ թեմային, նշել է. «Մենք պատմական փաստերը ներկայացնելիս պետք է քաջություն ունենանք. Արան և Շիրվան տարածքները, որտեղ 1918 թվին ստեղծվեց Ադրբեջան անունով պետությունը, Իրանի մաս էին կազմում, ուստի այդ ժամանակ, երբ Նիզամի Գյանջևին գրում է իր «Խամսե»-ն , և Գյանջա և Նիզամի շրջանները իրանական են եղել»:
Շարունակելով թեման, Հաշեմովը հավելել է. «Ադրբեջանը ընդամենը 20 տարվա պատմություն ունի, ուստի 800 տարի առաջ գործունեություն ծավալած բանաստեղծը չի կարող ադրբեջանական համարվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան