ՌԴ-ում Իրանի դեսպան. Եթե Իրանն Արևմուտքի նախանշած սցենարով զոհաբերվի, ապա հաջորդը Ռուսաստանի հերթն է
«Հաջորդը Ռուսաստանի հերթը կլինի, եթե Իրանն Արևմուտքի նախանշած սցենարով զոհաբերվի»,- իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Մահմուդռեզա Սաջջադին:
Իրանցի դիվանագետը, խոսելով S 300 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի մասին, նշել է. «Եթե Ռուսաստանը ժամանակին S300 ՀՕՊ համակարգը հանձներ Իրանին, ապա ներկայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ բանակցություններում Ռուսաստանի դիրքերն ավելի ամուր կլինեին»:
Մահմուդռեզա Սաջջադին նշել է, որ Ռուսաստանը, որը միակողմանիորեն հրաժարվեց S300 ՀՕՊ համակարգերն Իրանին փոխանցելու մասին պայմանագրից, իրանական կողմին արդեն ետ է վերադարձրել կանխավճարը:
Անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին, Իրանի դեսպանը նշել է. «Ռուսաստանի կառավարությունն ու ժողովուրդը պետք է մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնեն. Եթե Արևմուտքի նախանշած սցենարով Իրանը զոհաբերվի, ապա հաջորդը Ռուսաստանի հերթն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում