Գ. Սահակյան. ԸՕ-ի հարցը փակվել է 2011 թվականի հոկտեմբերին
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանրապետության ներքաղաքական իրավիճակը մեկ նախադասությամբ բնութագրեց` «Ակտիվ և կայուն»:
Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակի վերաբերյալ հարցին, բանախոսն ասաց. «Հանրապետականն իր ցուցակը վերջնականապես կազմում է այն պահին, երբ արդեն մուտք պիտի գործի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մնացածներն անընդհատ քննարկման խնդիր ունեն, բայց դրանք այսօր դեռ չեն սկսվել»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը բացառեց մինչև ընտրությունները մեծամասնական ընտրակարգի վերաբերյալ ԸՕ-ում փոփոխություններ կատարելը, նշելով, որ «Հարցը փակվել է 2011 թվականի հոկտեմբերին, երբ ընդունվել է Ընտրական օրենսգիրքը»:
Գ. Սահակյանն անդրադարձավ նաև հարցին, թե` ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ-ի երիտասարդացման քաղաքականությանը, որի մասին վերջին շրջանում շատ է խոսվում, ասելով. «Սկզբունքը հետևյալն է, որ Ազգային ժողովում շատ լավ կլինի, որ ընդգրկվեն նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում կամ քաղաքական գործիչներ են: Այստեղ ահելի ու ջահելի խնդիր չի կարող լինել: ԱԺ-ն գործադիր մարմին չէ, որ գա կրտսեր մասնագետ, հետո դառնա գլխավոր մասնագետ և էդպես շարունակաբար: Դրանք մարդիկ են, որոնք հայտնի են որոշ շրջանակներում և մասնակցել են քաղաքական-հասարակական գործընթացներին»,- հավելեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում