Պաշտոնական Վաշինգտոնը վստահ է` Ասադի ռեժիմի տապալումն անխուսափելի է
Բաշար Ասադի ռեժիմի տապալումն անխուսափելի է: Սպիտակ տան այս հայտարարությունը հնչել է ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի իրավիճակի քննարկման նախօրերին: Իսկ Ռուսաստանը դարձյալ հայտարարել է, որ վետո կդնի բանաձևի վրա, որում կոչ կլինի Ասադին հրաժարական տալ:
BBC-ի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն իր հերթին հայտարարել է, որ նահանգները պնդելու են այնպիսի բանաձևի ընդունմանը, որում քննադատվելու են Ասադի գործողություններն ու հակառակը` աջակցություն է ցուցաբերվելու Արաբական երկրների լիգայի գործողություններին, որոնք միտված են Սիրիայում իրավիճակի կայունացմանը: