Կոմանդոս. Հայ զինվորը գիտի` մի անգամ արդեն հաղթել է, ուրեմն` էլի կհաղթի
«Անկախության տոնի առթիվ Ադրբեջանի և Հայաստանի բանակների շքերթները շատ էին տարբերվում իրարից` հատկապես նրանով, որ Ադրբեջանի բանակը փայլում էր հագուստով և տեխնիկայով, բայց դա ընդամենը շոու էր` մարտունակության առումով դեռ ոչինչ չի նշանակում»,- այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Արցախյան ազատամարտի հերոս, թիկունքի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):
Ըստ բանախոսի` ադրբեջանական բանակն իրականում շատ բարձ իրավիճակում է գտնվում: «Այսօր մեր հակառակորդը խնդիրներ ունի էթնոսների հետ, որոնց մոտ ազգային ինքագիտակցության վերածնունդն է: Այդ պատճառով Ադրբեջանի բանակը, թեև մեծ է, բայց մարտունակ չէ: Իսկ մեր ազգային բանակը փոքրաքանակ է, բայց` ավելի մարտունակ», - նշեց թիկունքի գեներալ-մայորը`շեշտելով, որ իր խոսքերը փաստվում է միջազգային կազմակերպությունների և փորձագետների գնահատականներուվ:
«Բոլորը գիտեն մեր բանակի առավելությունների մասին: Նախ այստեղ կարևոր է մարդու գործոնը, այսինքն` այսօր մեր բանակն ունի հաղթողի տրամաբանություն: Մենք գիտենք, որ հակառակորդին մի անգամ արդեն հաղթել ենք և երկրորդ անգամ էլ կկարողանանք հաղթել: Մեր զինվորը գիտի թե ինչպես է պետք գործածել զինվորական տեխնիկան: Այս ամբողջը կապված է իրար հետ և բարձրացնում է մեր բանակի մարտունակությունը »,- ասաց Ա.Տեր-Թադևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան