Սուրեն Սիրունյանը գանգատը հետ վերցնելու դիմումը երեկ ուղարկել է եվրադատարան
Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղղված իր բողոքը ետ վերցնելու դիմումը պատրաստ է: Երեկ այն ուղարկվել է եվրադատարան:
Նամակում նշվում է, որ բողոքի հետ վերցնելը պայմանավորված է իր քաղաքական դիրքորոշման փոփոխությամբ, պայմանավորված չէ իշխանությունների կողմից որևէ ճնշման գործադրմամբ:
«Ես գտնում եմ, որ այսօր ՀԱԿ-ը հետ է կանգել իր սկսած քայլերից: Սա իմ բողոքը արտահայտելու ձև է, ես չեմ կարող նստացույց, հացադուլ անել: Այս ճանապարհին ինձ միացել են շատ մարդիկ: Դուք շուտով կիմանաք այլ անունների մասին»,-ասաց Սիրունյանը:
Իսկ մինչ այդ նա նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանի ընթերցած նամակը հրապարակվել է առանց հեղինակի՝ իր փաստաբան Վարդուհի Էլբակյանի թույլտվության: Նամակում http://panorama.am/am/politics/2012/01/23/sirunyan/ խոսքը վերաբերել է, ոչ թե Սուրեն Սիրունյանին, այլ Տիգրան Առաքելյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում