Թուրքիան արդեն իսկ մասնակցում է Իրանի դեմ գործողություններին

Հեղինակ` Լևոն Հովսեփյան, թուրքագետ

Վերլուծական շրջանակներում բավական շատ են քննարկվում Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների սցենարներն ու այդ համատեքստում տարածաշրջանային զարգացումները: Այս առումով բավական հետաքրքրական են թուրք-իրանական հարաբերությունները տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում:

Ակնհայտ է, որ թուրք-իրանական հարաբերություններում` հատկապես Մերձավոր Արևելքում առկա են բազում հակասություններ: Այս համատեքստում, կարևոր հարցադրում է, թե ինչպիսի դիրքորոշում և դերակատարություն կարող է ունենալ Թուրքիան Իրանի դեմ ռազմական գործողությունների ժամանակ:

Թուրքիան փորձում է սեփական ինքնուրույն խաղը տանել Իրանի հետ իր հարաբերություններում: Եթե դիտարկում ենք Թուրքիայի հնարավոր դերակատարությունը կամ դիրքորոշումը Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների պարագայում, ապա վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան հայտնվել է բավական բարդ մի իրավիճակում` նախ Արևմուտքի և Իրանի հետ իր հարաբերությունների համատեքստում:

Կարելի է ասել, որ Թուրքիան փորձում է նվազագույն կորուստներ ապահովել իր համար վատագույն սցենարների պարագայում:

Մի կողմից Արևմուտքի հետ իր հարաբերությունների խնդիրն է, մյուս կողմից` տարածաշրջանային քաղաքականության համատեքստում իրանական գործոնն ու Իրանի հետ իր հարաբերությունները: Թուրքիան ներկայում չի կարող որևէ վեկտորի ուղղությամբ քայլ կատարել, այլ այն միտված է մանևրելու և ժամանակ շահելու: Այս առումով Թուրքիայի քաղաքականությունը վտանգավոր ու երկակի է: Սեպտեմբերին, երբ հայտնի դարձավ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի միասնական ՀՀՊ ՌՏԿ-ի տեղակայման մասին հուշագրի ստորագրումը, ականատես եղանք իրանական կողմի բավական կոշտ հայտարարություններին տարբեր մակարդակներով: Իրանական կողմը հստակ հասկացնում էր Թուրքիային, որ նման գործարքն Արևմուտքի հետ ուղղված է իր ազգային անվտանգությանը: Իրանում վերապահումներով են մոտենում պաշտոնական Անկարայի հավաստիացումներին, որ ՌՏԿ-ն ուղղված չէ որևէ երկրի տեղ: Այլ բան չէր էլ կարող լինել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ Հոսեին Սալամին ս. թ. փետրվարի 5-ին հայտարարել է, որ Իրանի դեմ թշնամական գործողությունների իրականացման համար ցանկացած կետ հակահարված կստանա իրանական զինված ուժերի կողմից: Իհարկե այս հայտարարությունը վերաբերում է Իրանի անմիջական խնդրահարույց ու ոչ վստահելի հարևաններին, Ծոցի արաբական մի քանի երկրների: Թուրքական մամուլն այդ հայտարարությունը համարեց որպես Թուրքիային ուղղված սպառնալիք, քանի որ Թուրքիայում են գտնվում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաբազաները։ Ավելի վաղ Իրանի օդուժի հրամանատար, գեներալ Էմիր Ալի Հաջիզադեն բաց տեքստով սպառնացել էր Թուրքիային` շեշտելով, թե Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում Իրանն առաջինը հարվածելու է Թուրքիային:

Թուրքական կողմը չէր կարողանում և ներկայում էլ չի կարողանում որևէ կերպ չեզոքացնել իրանական կողմի մտահոգություններն այդ առումով: Թուրքիան միացավ Արևմուտքի` հատկապես ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական «խաղերին»` հավանություն տալով իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի միասնական ՀՀՊ համակարգի ՌՏԿ: Մյուս կողմից էլ մենք վերջին շրջանում ականատես ենք լինում, որ Թուրքիան փորձում է Արևմուտքից անկախ դիրքորոշում որդեգրել Իրանի հարցում` նավթամթերքի ներկրման արգելանքի համատեքստում: Բացի այդ, Անկարայում հայտարարեցին, որ Թուրքիան չի տրամադրի իր տարածքն Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: Մեծ հաշվով Թուրքիան Իրանի հետ իր հարաբերությունների պահպանմամբ ու զգուշավորությամբ առաջին հերթին փորձում է իր անվտանգության համար պայմաններ ապահովել:

Ակնհայտ է, որ արդեն իսկ Թուրքիան ռադարի տեղակայմամբ որոշակիորեն մասնակցություն է ունենալու ռազմական գործողություններին: Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների պարագայում Թուրքիան կփորձի պահպանել չեզոքություն, սակայն արդեն իսկ իր տարածքում ռադարի տեղակայմամբ հայտնվում է Իրանի կողմից հնարավոր հրթիռային հարվածների սպառնալիքի տակ և այդ մասին տարբեր բարձրաստիճան իրանցի զինվորականներ պարզ հայտարարել են: Մյուս կողմից էլ այդ չեզոքությունը թանկ կարժենա Անկարային Արևմուտքի հետ իր հարաբերություններում: Դժվար է ասել, թե ինչ կարժենա Անկարայի համար «սեփական խաղը»:

Իրանի նկատմամբ Թուրքիայի ներկա քաղաքականության հարցում թուրք փորձագետները գտնում են, որ Թուրքիան չպետք է միանա Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցներին, քանի որ այն միանգամից կհայտնվի «Իրանի ագրեսիվ քաղաքականության թիրախում»: Բացի այդ, նույն Արևմուտքի երկրները կախվածություն չունեն Իրանից, ինչպես Թուրքիան էներգետիկ ոլորտում, որի բնական գազի պահանջարկի մեկ երրորդն ապահովում է Իրանը: Դրա հետ մեկտեղ, ռազմական անվտանգության տեսանկյունից Թուրքիան կարող է դառնալ ամենախոցելի երկիրը` հաշվի առնելով թուրք-իրանական 500 կմ ցամաքային սահմանը:

Իրանի համար ներկայում Թուրքիան չի դիտվում որպես վստահելի գործընկեր: Ուստի, Թեհրանն այժմ փորձում է հասկանալ, թե ինչպիսին է լինելու Անկարայի դիրքորոշումն ու դերը Իրանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում: Վերջին բարձր մակարդակի շփումներն ամենայն հավանականությամբ անցել են հենց այդ խնդիրների շուրջ: Թեհրանն Անկարայից պահանջում է հստակ երաշխիքներ, սակայն Անկարան դեռևս չի կարողանում դրանք բավարարել:

Մերձավոր Արևելքում հատկապես վերջին զարգացումները ակնհայտ ի ցույց են դնում թուրք-իրանական «աշխարհաքաղաքական հակամարտությունը»: Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը տարածաշրջանում առնվազն հարցականի տակ է դնում կամ ուղղակի սպառնում Իրանի շահերին: Թուրքիայի իրական հավակնություններն ու հնարավոր գործողությունները լավ պատկերացնելու առումով Իրանի համար լավ դաս եղան հատկապես սիրիական զարգացումները: Երբ ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիան բարելավեց հարաբերությունները արաբական աշխարհում Իրանի դաշնակից Սիրիայի հետ, նույնիսկ ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության եզրեր ի հայտ եկան և Թուրքիան հայտարարեց թուրք-սիրիական բարեկամական հարաբերությունների նոր փուլի մասին:

Սակայն, կարճ ժամանակ  չանցած, Թուրքիան այդ նույն Սիրիայի հարցում դարձավ Արևմուտքի կարևոր գործընկերը` իր վրա վերցնելով սիրիական զարգացումների ուղղորդման` Արևմուտքի առաջադրած դերը: Վերջին շրջանում քաղաքական ոլորտում թուրք-իրանական «սիրալիր» շփումներն ուղղակի իրականության մակերեսային մասն են միայն: Իրանական բարձրաստիճան զինվորականների կողմից պարբերաբար կատարվող զգուշացումներն ու ռազմական հակահարվածի մասին հայտարարությունները գալիս են լրացնելու հենց այդ «մակերեսային-հրապարակային» թվացյալ բարեկամությանը:

Նախ, այստեղ կարևոր է հաշվի առնել Իրանի պետական համակարգի առանձնահատկությունը, քանի որ զինված ուժերի գերագույն հրամանատարը երկրի հոգևոր առաջնորդն է, ԻՀՊԿ-ն անմիջականորեն ենթարկվում է նրան, պատերազմ հայտարարելու իրավասությունը, որոշումների կայացման գործընթացի վերջնական սանդղակը պատկանում է նրան, և զինվորականների ու հատկապես ԻՀՊԿ-ի հրամանատարության հայտարարություններն ավելի առաջնային նշանակություն ունեն և արտահայտում են հոգևոր վերնախավի իրական տեսակետը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:14
Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված. պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
 ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․ «Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով...
Աղբյուր` Panorama.am
22:00
Հարյուրավոր դիվանագետներ հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան․ Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ընտրվել են շաշկի մարզաձևի տարվա լավագույնները
Օրերս Կույրերի մշակույթի տանը կայացավ ՀՀ Շաշկու ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
20:57
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի․ Բագրատ Սրբազան
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ինչպես ասում էին դեռ փետրվար, մարտ ամիսներին։ Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին
Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին։ Dzen.ru-ի փոխանցմամբ՝ նա ծանր վիճակում է, սակայն ողջ է մնացել։ Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ի՞նչ կապ կա Նոր Օռլեանի դեպքի և Լաս Վեգասում Tesla-ի պայթյունի միջև. BBC-ի անդրադարձը
42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում գտնվող Թել ալ-Շահմ ռազմական օբյեկտին
 Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմտյան Դամասկոս նահանգում գտնվող Թել էշ-Շահմ օբյեկտին, որի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Փոփոխությունների համար հետհաշվարկը սկսվել է․ Էրդողանը վերադասավորում է Թուրքիայի կառավարությունը
Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ Թուրքիայի կառավարությունում։ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}