Ն.Բորդյուժա. Մարտին քննարկվելու են Հայաստանում ռազմատեխնիկայի սպասարկման կայանների ստեղծման հարցերը
2012թ.-ի աշնանը Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման ուժերի զորավարժությունները, որոնց կարող են մասնակցել կազմակերպության բոլոր 6 երկրները»,-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 10-ամյակի առթիվ այսօր կազմակերպված հեռուստաքննարկման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Բանախոսը հայտնեց, որ մարտի կեսերին Երևան կժամանի Կազմակերպության քարտուղարության պատվիրակությունը` ներառյալ քաղաքագետներ և փորձագետներ, ՀԱՊԿ-ի հետ շրջանակներում համատեղ գործողությունների ծրագրերը քննարկելու համար:
Մասնավորապես, ըստ Ն.Բորդյուժայի, կքննարկվեն Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի` 2011 թվականին կատարած այցի ժամանակ ձեռքբերված պարտավորությունների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր: «Քննարկվելու են նաև Հայաստանում ռազմական տեխնիկայի սպասարկման 4 կայանների ստեղծման հարցերը»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ