ԻԻՀ Մեջլիսի ազդեցիկ պատգամավորներն արձագանքում են Իրանին ուղղված Ադրբեջանի մեղադրանքներին
«Իսրայելի` Ադրբեջանում բույն դնելուց ի վեր, այդ երկրում իրականացվում են հակաիրանական գործողություններ»:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
ԻԻՀ Մեջլիսի մեկ այլ պատգամավոր Էսմայիլ Քոուսարին էլ, արձագանքելով Ադրբեջանի` նախօրեին Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, հայտարարել է. «Մեր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը վկայում են, որ Ադրբեջանի պաշտոնյաները օժանդակել են «Մոսսադի» գործակալներին: Ադրբեջանցի պաշտոնյաները, չկարողանալով հերքել «Մոսսադին» ցուցաբերած իրենց օժանադակության փաստը, առաջ ընկնելով, հայտարարում են, թե Իրանի հետ կապ ունեցող ահաբեկչական խմբավորում են ձերբակալել»:
Նկատենք, որ իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` նախօրեին Ադրբեջանը հայտարարել էր, որ Իրանի հետ կապեր ունեցող ահաբեկչական մի խմբավորում է բացահայտվել, որը նպատակ է ունեցել Ադրբեջանում գործող օտարերկրացի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչություն իրականացնել: Իսկ ավելի ուշ ադրբեջանական «կոնտակտ.ազ» կայքը տեղեկացրեց, որ Ադրբեջանում բացահայտված ահաբեկչական խմբավորման մասին Ադրբեջանի պետական հեռուստատեսության ցուցադրված ռեպորտաժը վերաբերել է 2008թ.-ին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում «Մոսսադի» ծավալած գործունեության առնչությամբ` օրերս Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել էր ԱԳՆ, որտեղ նրան էր փոխանցվել բողոքի նոտա, որտեղ իրանական կողմն իր անհանգստությունն էր հայտնում իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Թել Ավիվ ուղևորվելու նպատակով Ադրբեջանում նրանց ունեցած ազատ տեղաշարժի կապակցությամբ:
Նախորդող նորությունը` Տասն օրվա ընթացքում Իրանը երկրորդ բողոքի նոտան է հղում Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան