Հարցազրույցներ 15:45 29/02/2012

Ս. Սարուխանյան. Իրանին չեն հարվածի

Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների ու տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց իրանագետ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի հետ:

- Պարոն Սարուխանյան, ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր Իրանում:

-Ներկայումս Իրանում իրավիճակը բազմազան է ու բաղկացած է մի քանի կարևոր սեգմենտներից: Դրանցից մեկը ներքաղաքական պայքարն է, ինչի շուրջ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական զարգացումներ են ընթանում: Մարտի 2-ին խորհրդարանական ընտրություններ են կայանալու, որոնք լինելու են առաջին ընտրությունները, որոնք պաշտոնապես բոյկոտվելու են իրանական ընդդիմության կողմից: Այս տեսակետից սա բավականին նոր երևույթ է Իրանում, երբ խորհդարանը որոշակիորեն զրկված է լինելու լեգիտիմությունից, այսինքն` խորհրդարանական տեղերի համար պայքարում են այն ուժերը, որոնք ամբողջովին սատարում են իշխանություններին ու այդ տեսանկյունից հասարակական մի հսկայական շերտ կարող է ընտրություններին չմասնակցել:

- Դուք, ընդհանուր առմամբ, հնարավոր համարո՞ւմ եք զինված բախումը Իրանում:

-Իհարկե ոչինչ բացառել չի կարելի, բայց ես ինքս չեմ տեսնում այն հիմնական նախադրյալները, որոնք դրա համար հիմք կարող են հանդիսանալ. առաջին` Իրանում այսօր չկա ճգնաժամային իրավիճակ, բուն Իրանում ներքին ընդդիմությունը հասունացած և կազմակերպված չէ, որպեսզի օգտագործի հնարավոր ռազմական հարձակումը իշխանափոխություն իրականացնելու համար, ինչպես Լիբիայում էր և ինչպես փորձում են իրականացնել Սիրիայում: Իրանը շատ ավելի համակարգված և շատ ավելի ուժեղ պետություն է, քան Սիրիան, Թունիսը, Եգիպտոսը, Լիբիան և այդ տեսանկյունից ներքին անվտանգության ուժերը և բանակը կարող են ցանկացած ներքին ապստամբություն ճնշել: Ինչ վերաբերում է զուտ ռազմական ճանապարհով հաջողության հասնելուն, ապա ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չեն Իրանի հետ լայնածավալ պատերազմ մղելու, քանի որ դա կլինի ընդհանուր տարածաշրջանային խոշոր ճգնաժամ, քանի որ Իրանն ունի լուրջ լծակներ` ապակայունացնելու իրավիճակն Իրաքում և պատերազմը տեղափոխելու նաև Իրաքի տարածք, ինչպես նաև Իրանը լուրջ լծակներ ունի ապակայունացնելու իրավիճակը Աֆղանստանում և այնտեղ ամերիկյան ռազմական ուժի համար նոր խնդիրներ առաջացնելու: Այդ տեսանկյունից ես ԱՄՆ-ի համար երաշխիք չեմ տեսնում, որ ռազմական հարվածի միջոցով Իրանում կարողանան ինչ-որ ռազմական խնդիրներ լուծել:

- Իսկ որքանո՞վ եք ռեալ համարում Իսրայելի կողմից Իրանի նկատմամբ ռազմական հարձակումը:

-Պետք է հաշվի առնել, որ Իսրայելը շատ անգամ դիտարկվում է որպես «Գորշ ձի» այս ամբողջ իրավիճակում: Կարող է հարվածել, կարող է չհարվածել: Ես այդ տեսակետից հակված եմ այն մտքին, որ չի կարող հարվածել Իրանին, քանի որ Իսրայելի շրջապատում իրավիճակը բավականին բարդացած է: Նրան այսօր ավելի շատ հետաքրքրում են զարգացումները Սիրիայում և Եգիպտոսում, քան Իրանի միջուկային ծրագիրը: Այն իհարկե կարևոր նշանակություն ունի, բայց այն օրը, երբ Մուսուլման եղբայրները կգան իշխանության Եգիպտոսում կամ ծայրահեղ իսլամիստները կտապալեն Բաշար Ասադի իշխանությունը, այդ ժամանակ Իսրայելի համար կստեղծվեն լուրջ պրոբլեմներ, քանի որ վերջին տարիներին ձևավորված ստատուս քվոն որոշակիորեն կոչնչանա: Ես համարում եմ, որ մոտակա շրջանում հարվածների հնարավորությունը նվազագույն է, կասեի` բացակայում է:

-Իսկ որքանով կարելի է Սիրիայում ծավալվող իրադարձությունները կապել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հնարավոր զարգացումների հետ:

-Ընդհանրապես շատ է գրվել, որ առանց Սիրիայի հետ հարցերը լուծելու, Միացյալ Նահանգները դժվար թե կարողանան Իրանում որևէ օպերացիա իրականացնել: Այն իրավիճակը, որը ձևավորվել է վերջին տարիներին, ԱՄՆ-ի համար սպառնալիք է, որովհետև այսօրվա իրաքյան իշխանությունները իրանամետ և սիրիամետ իշխանություններ են: Իրաքը միակ արաբական երկիրն է, որը չի պաշտպանում Սիրիայի դեմ կարծր որոշումների ընդունումը: Արաբական լիգայի նիստերին Իրաքի ղեկավարությունը հանդես է գալիս Սիրիայի նկատմամբ որևէ լուրջ գործողություններ իրականացնելու դեմ: Այսօր Իրանը, Իրաքը և Սիրիան կանգնած են եռակողմ դաշինքի ձևավորման շեմին: Լիբանանն էլ կարելի է համարվել այս դաշինքի մասնակից, քանի որ Լիբանանի հիմնական քաղաքական և ռազմական ուժը` «Հեզբոլա»-ն ամբողջությամբ իրանամետ և սիրիամետ խմբավորում է: Սիրիայի իշխանությունների տապալումը լուծում է այդ ամենակարևոր խնդիրը` թույլ չտալ, որպեսզի Իրանի շուրջ և Իրանի ղեկավարությամբ ձևավորվի տարածաշրջանային նոր ուժեղ դաշինք, որը կունենա հակաամերիկյան քաղաքական գիծ:

- Այսինքն՝ այդպիսի դաշինքի ձևավորումը Դուք ռեա՞լ եք համարում:

-Այո, ես դա ռեալ եմ համարում, քանի որ Ասադի իշխանության հարաբերությունները արաբական պետությունների հետ ճգնաժամով ավարտվեցին: Այսինքն՝ այն դրական միտումները, որ կային վերջին տասնամյակի ընթացքում, որ Սիրիան փորձում էր արաբական երկրների հետ ավելի ինտենսիվ երկխոսություն վարել, ոչնչացվեց Արաբական լիգայի և Սաուդյան Արաբիայի կողմից՝ վերջիններիս հակասիրիական դիրքորոշման միջոցով: Մյուս կողմից էլ Թուրքիայի դիրքորոշման պատճառով վերջինիս և Սիրիայի միջև վերջին տարիներին նախանշված հարաբերությունների լավացման ու զարգացման ձեռքբերումները հավասարվեցին զրոյի:

- Տարածաշրջանային գործընթացներում ի՞նչ դեր է վերապահված Թուրքիային:

-Իսլամական աշխարհում` այդ թվում, սիրիական ընդդիմության շրջանակներում, շատ հրապուրիչ է սահմանափակ իսլամի թուրքական մոդելը: Սակայն ես գտնում եմ, որ այդ մոդելը խորը ճգնաժամ է ապրելու, քանի որ Թուրքիան որպես երկիր անցել է բավական հետաքրքիր զարգացման ճանապարհ: Թուրքիայում իշխանության եկող իսլամիստները կրթված և աշխարհիկ պետական կառավարման համակարգում ձևավորված իսլամիստներ են, իսկ Սիրիան ու Եգիպտոսը, որտեղ իսլամիստները փաստացի փողոցից են փորձում բարձրանալ և գրավել իշխանությունները, դեռ երկար ժամանակ չեն կարողալու սահմանափակ իսլամականն ու աշխարհիկը համադրող կառավարման համակարգ ձևավորել: Այս առումով, թուրքական մոդելը` որպես արտահանման միջոց, կարելի է ասել, իրեն սպառել է:

- Իսկ Իրանի ու Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում Հայաստանի համար ի՞նչ սպառնալիքներ կառանձնացնեիք:

-Սիրիայի կտրվածքով մեզ ամենասպառնացողը դա իհարկե հայկական համայնքի հետ կապված խնդիրներն են: Ակնհայտ է, որ ծայրահեղ սիրիական ընդդիմությունը, որի հիմնական լոզունգներից է քրիստոնյաներից ու ալավիտներից ազատվելը, հաղթանակից հետո Սիրիայի հայկական համայնքի համար լուրձ խնդիրներ է ստեղծելու: Բաշար Ասադի տապալման և իսլամիստների իշխանության գալու պարագայում վտանգվում է մեր ամենախոշոր համայնքային կենտրոններից մեկը, խոշոր պատմամշակութային արժեքներ: Իսկ դա իր հերթին մեծ հարված է առհասարակ սփյուռքի տարբեր գաղթօջախների հայապահպանությանը, քանի որ Սիրիայի հայկական համայնքը՝ հայկական սփյուռքի կարևոր մետրոպոլիաներից է և մեծ դեր է խաղում հայապահպանության գործում:

Իրանի կտրվածքով ռազմական գործողությունները կարող են ունենալ լուրջ հետևանքներ: Եթե հանկարծ Իրանի դեմ պատերազմ սկսվի, այն կարող է ուղեկցվել անջատողական շարժումներով, դա կարող է Հայաստանի համար բերել երկու գործող սահմաններից մեկի՝ հայ-իրանական սահմանի փակմանը: Վերջին 10 տարիների ընթացքում Իրանի հետ մենք բավական խոշոր ծրագրեր ենք իրականացրել, և պատերազմն Իրանում բերելու է Իրան-Հայաստան գազատարի նշանակության նվազեցման, խնդիրներ է առաջացնելու Հայաստանից Իրան և Իրանի տարածքով Մերձավոր Արևելք էներգիայի արտահանման գործում, որը Հայաստանի էներգետիկ քաղաքականության մեջ բավական հեռանկարային ճյուղ է: Բացի այդ, այն լուրջ հարված է Իրանի հայ համայնքին, որն ամենայն հավանականությամբ պատերազմի դեպքում կբռնի գաղթի ճանապարհը, ինչը ՀՀ հարևանության պայմաններում կլինի կարճ և դյուրին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}