Սոցիոլոգ. Բանակում մահվան ելքով պատահարների համար մեղավոր է ավանդական հայկական դաստիարակությունը
«Երբ մենք դճգոհ ենք բանակում մահվան ելքով պատահարներից, մենք մոռանում ենք, որ ոչ թե բանակն է ստիպում զինվորին դուրս գալ զինվորի դեմ, այլ` նրա ծնողների դաստիարակությունը», - այսօր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը:
Ըստ բանախոսի, բանակում առկա թերությունների մեծ մասը գալիս է հասարակությունից, ինչպես օրինակ, ոչ պատշաճ դաստիարակությունը:
«Պետք է սկսել ընտանիքում դաստիարակությունից: Տղա երեխան միշտ լսում է. «Դուրս արի փողոց, վերցորւ քարը, ում ուզում ես` ծեծի, մի վախեցի, պետք է բռունցքով լուծի խնդիրները»:
Երբ նա մեծանում է և զորակոչվելով բանակ, ստանում է ատրճանակ կամ ավտոմատ, նա շարունակում է անել այն, ինչ ավանդականորեն մեր հայկական ընտանիքն է ասել նրան, նա անում է այն, ինչ ընտանիքն է սովորեցրել», - ասաց նա և եզրափակելով` ընդգծեց.
«Բանակը, որպես պետության, իշխանության ներկայացուցիչ, այստեղ որևէ մեղք չունի, բայց մենք մեղադրում ենք իշխանությանը և բանակին»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան