«ՖԱՐՍ». Իսրայելը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն իսրայելական սպառազինությունը չօգտագործի Հայաստանի դեմ
Իսրայելը կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանն իսրայելական սպառազինությունը չօգտագործի Հայաստանի դեմ:
Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն տեղեկատվության` Բաքվի` Իսրայելի հետ վերջերս 1.6 միլիարդ դոլարի զինտեխնիկա ձեռք բերելու վերաբերյալ կնքած գործարքից հետո իսրայելցի ռազմական խորհրդատուներ են այցելել Ադրբեջան, որպեսզի իրենց գործընկերներին սովորեցնեն շահագործել այդ զինատեսակները և կանխեն դրանց օգտագործումը Հայաստանի վրա հավանական հարձակման պարագայում:
Բացի այդ, իրանական աղբյուրը նշում է, Իսրայելից զենք ստանալու դիմաց Բաքուն պարտավորվել է համագործակցել «Մոսսադի» հետ, ինչի առնչությամբ էլ Իրանը բողոքի նոտա է հղել ադրբեջանական կողմին:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ` Իսրայելից զինտեխնիկա ձեռք բերելու վերաբերյալ կնքված գործարքը Ադրբեջանի քաղաքական որոշ շրջանակներ որակել են որպես Բաքվի ռազմավարական սխալ:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը մեկ ամսվա ընթացքում պարզաբանումներ տալու նպատակով երրորդ անգամ կանչվեց Իրանի ԱԳՆ, որտեղ Ասիայի և Օվկիանիայի հարցերով փոխնախարար սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իսրայելից գնված սպառազինությունն Ադրբեջանը նպատակ ունի օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Չնայած Ադրբեջանի դեսպանի` Իրանի ԱԳՆ-ում տրված պարզաբանումներին` ԻԻՀ փոխարտգործնախարարը նախազգուշացրել է, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքն, այնուամենայնիվ օգտագործում է Իրանի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները