![](https://panorama.am/news_images/266/796469_1/f55c5fe47973d0_55c5fe47977d7.thumb.jpg)
Ինձ համար նախընտրելի է թիվ 4 ընտրատարածքը. Արամ Մանուկյան
«Մեծամասնական ընտրակարգով իմ առաջադրման մասին չկա որոշում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ կազմում գտնվող Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նշենք, որ նախկինում նա հայտարարել էր, որ մտադիր է որպես պատգամավորության թեկնածու մեծամասնական ընտրակարգով առաջադրվել:
«Ես պատրաստ եմ ցանկացած որոշման, բայց իմ հնարավորության առումով Արաբկիր շրջանն ընդգրծող ընտրատարածքներից թիվ 4-ը ինձ համար նախընտրելի է», հավելեց ընդդիմադիր գործիչը:
Ընդհանուր առմամբ, մեծամասնականով առաջադրումների վերաբերյալ Մանուկյանն ասաց, որ իր համար նախընտրելի է, որ ՀԱԿ-ից առաջադրվեն գրեթե բոլոր ընտրատարածքներում: «Իմ մոտեցումն այսպիսին է` առաջադրվել և հնարավորինս ծածկել բոլոր տեղերը», -նշեց նա:
Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա ըստ Մանուկյանի, այն պատրաստ կլինի «մաքսիմում երկու օրում», ինչից հետո համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Արաբկիր վարչական շրջանի մի մասն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում առաջադրվելու մասին առայժմ պաշտոնապես հայտարարել է Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), որին պաշտպանելու է Հանրապետական կուսակցությունը:
Հիշեցնենք, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Արաբկիր վարչական տարածքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել էին Սարգիս Մուրադխանյանը (ԱՄ), Սուրեն Մամիկոնյանը (ՕԵԿ), Հայրապետ Հայրապետյանը (ԲՀԿ), Զոհրապ Զոհրապյանը (ՀՀԿ), Հրայր Կարապետյանը (ՀՅԴ), Արամ Մանուկյանը (ՀՀՇ): Թիվ 4 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ական Զոհրապ Զոհրապյանը:
Լրահոս
Տեսանյութեր
![«Ոսկե ծիրան» կինոփառատոնը լի է բազմաթիվ անակնկալներով](https://panorama.am/video_images/17/49883_1/f6685309dbca8b_6685309dbcacf.jpg)
![Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը](https://panorama.am/video_images/17/49869_1/f6683d660d4d69_6683d660d4daa.jpg)