Քաղաքական 22:36 15/03/2012

Նախկին կոմունիստ, մարքսիստ, մենատնտես. առաջադրումներն այսօր շարունակվել են

Այսօր ևս շարունակվել են մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից տեղեկանում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի թիվ 9 ընտրատարածքում առաջադրել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի թեկնածությունը: Նախօրեին այս ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել էր Ռուբեն Սադոյանին:

ՀՀԿ-ի ԲՀԿ-ի միջև պայքար կծավալվի նաև թիվ 14 ընտրատարածքում. այսօր այստեղ որպես պատգամավորության թեկնածու ՀՀԿ-ն առաջադրել է «Տիգրան Մեծ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը: Նախոօրեին Թիվ 14 ընտրատարածքում ԲՀԿ-ն առաջադրել էր «Սևան» գյուղական մարզական հանրապետական խորհրդի նախագահ Բազմասեր Առաքելյանին:

Թիվ 15 ընտրատարածքում այսօր մեկ թեկնածուի առաջադրում է եղել՝ ՀՀԿ-ից Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն է առաջադրվել:

Թիվ 16 ընտրատարածքում ևս դեռևս կոալիցիոն երկու կուսակցությունների թեկնածուներն են առաջադրվել. նախօրեին առաջադրվել էր ԲՀԿ-ի թեկնածուն՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, իսկ այսօր ՀՀԿ-ի թեկնածուն՝ «Ալմար» ՍՊԸ-ի տնօրեն Մուրադ Մուրադյանը:

Թիվ 19 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն, ինչպես արդեն հայտնել էինք, Սեդրակ (Սեյրան) Սարոյանն էր, իսկ այսօր ինքնաառաջադրվել է նախկին ՀՀԿ-ական, Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):

Թիվ 20 ընտրատարածքում այսօր ինքնաառաջադրվել է անկուսակցական մենատնտես Էդվարդ Անտոնյանը: Այստեղ նախօրեին ՀՀԿ-ն առաջադրել էր ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին:

Թիվ 21 ընտրատարածքում դեռևս միակ առաջադրվածը ՀՀԿ-ի թեկնածու գործարար Ալեքսան Պետրոսյանն է:

Թիվ 23 ընտրատարածքում ԲՀԿ-ն առաջադրել է Էդուարդ Սահակյանի թեկնածությունը. վերջինը «Ապակեմեկուսիչ» ընկերության տնօրենն է:

Թիվ 24 ընտրատարածքում դեռևս առաջադրվել են երկուսը՝ ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) և նախկին կոմունիստ, այժմ անկուսակցական Խորեն Թռչունի Սարգսյանը (ինքնաառաջադրում):

Թիվ 26-ում դեռևս մեկ թեկնածու է առաջադրվել՝ ԲՀԿ-ից ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը:

Թիվ 27-ում ՀՀԿ-ն այսօր առաջադրել է ԵԿՄ վարչության անդամ Համլետ Հայրապետյանի թեկնածությունը, իսկ թիվ 29 ընտրատարածքում դեռևս մեկ թեկնածու է առաջադրվել ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը:

ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի թեկնածությունը ՀՀԿ-ն առաջադրել է թիվ 31 ընտրատարածքում:

Թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ-ի թեկնածուն է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Թիվ 35-ում շարունակում է միայնակ մնալ Սամվել Բալասանյանը:

Թիվ 36 ընտրատարածքում այսօր միանգամից երկու թեկնածու է առաջադրվել՝ ՀՀԿ-ից Մխիթար Վարագյանը, իսկ ԲՀԿ-ից Մուշեղ Պետոյանը:

Թիվ 37-ում ՀՀԿ-ն այսօր առաջադրել է Հայկ Գրիգորյանին: Այստեղ ինքնաառաջադրվել է անկուսակցական Սամվել Հարությունյանը:

Թիվ 37 ընտրատարածքում միակ թեկնածուն դեռևս ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Վահե Հակոբյանն է, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:

Թիվ 41 ընտրատարածքում, ինչպես նախորդ ընտրություններին, այս տարի ևս առաջադրվել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Իսկ ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է Հակոբ Գառնիկի Հակոբյանի (Պիվի Հակոբ) թեկնածությունը:

Առայժմ առաջադրվում են մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուները, իսկ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած կուսակցությունները չեն շտապում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել իրենց համամասնական ցուցակները: ԿԸՀ-ն առաջադրումները կընդունի մինչև մարտի 22-ը ժամը 18:00-ն:

Հարակից լուր. Ֆարմանյան, Նուշիկյան, Տոնոյան. առաջադրումների քանակը կտրուկ ավելացել է

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:43
«Ու այս ամենի ֆոնին Ալեն Սիմոնյանը նկարներ է հրապարակում իր իսպանական հանգստից, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ճամարտակություններով է զբաղված». Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջում գրում է. «Սրանք հազարավոր երեխեքի մահվան պատճառ են...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Զախարյանը պատրաստ է ցույց տալ իր ողջ տաղանդը». Իսպանիայում խոսել են Արսենի խաղից իրենց սպասելիքների մասին
Իսպանական հայտնի Mundo Deportivo հրատարակությունը վերլուծել է կիսապաշտպան Արսեն Զախարյանի առաջին մրցաշրջանը իսպանական «Ռեալ...
Աղբյուր` Panorama.am
17:23
Կիրանցի այլընտրանքային ճանապարհի մոտ պատ է կառուցվում
Կիրանցի այլընտրանքային ճանապարհը պատշար է ունենալու երկու կողմից։ Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանի փոխանցմամբ՝ ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հայաստանյան բանկերի ղեկավար կազմն այցելեց OVIO-ի տվյալների մշակման կենտրոն
Հայաստանի Բանկերի միության և OVIO ընկերության նախաձեռնությամբ կայացավ ՀՀ առևտրային մի շարք բանկերի ղեկավար կազմի այցելությունն OVIO-Ի՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Անի Լուպեի լողազգեստով նոր ֆոտոշարքը
Դերասանուհի Անի Գրիգորյանը, որն առավել հայտնի է Անի լուպե բեմական անունով, ինսթագրամիր իր էջում լողազգեստով նոր ֆոտոշարք է հրապարակել։...
Աղբյուր` Panorama.am
16:46
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի – Իտալիայի փողոցների խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի...
Աղբյուր` Panorama.am
16:40
Սաֆրաստյան. Սիրիացի փախստականների հետ բախումները վկայում են, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ամեն ինչ հանգիստ չէ
Թուրքիայի կենտրոնական Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազը շրջանի Դանըշմենթգազի թաղամասում մի խումբ մարդիկ հարձակվել էին սիրիացիներին պատկանող...
Աղբյուր` Panorama.am
16:26
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ռազմական ինքնաթիռի կործանման և օդաչուի զոհվելու մասին
Վրաստանում ծրագրված զորավարժությունների ժամանակ Սու-25 ինքնաթիռ է կործանվել, օդաչուն զոհվել է։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան. Freedom House-ի հատուկ զեկույցը
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույց է պատրաստել, որով փաստում է,  թե ինչպես են Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերը...
Աղբյուր` Panorama.am
15:48
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով ականանետային կրակի ներքո փրկել է 12 զինակից ընկերներին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ՌԴ ԶՈւ շարքային Վարդան Հարությունյանի լուսանկարը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:30
Վաղարշակ Հարությունյանը Կուրսկում է
Ռուսաստանում Հայաստանի դեսպան վաղարշակ Հարությունյանն աշխատանքային յացով Կուրսկում է։ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
15:09
Զբոսաշրջիկները երե՞ս են թեքել Փարիզից
Փարիզի Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները հույս ունեին, որ Օլիմպիական խաղերը շատ այցելուների կբերի Փարիզ։
Աղբյուր` Panorama.am
15:04
ՊԵԿ նախագահը կառուցապատողներիի հետ հանդիպմանը անընդունելի է համարել մի շարք արատավոր երևույթներ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է կառուցապատման ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Սուրենյան. Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
Այսօր և վաղը ներառյալ Հայաստանը գտնվում է անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջիկա օրերի եղանակի...
Աղբյուր` Panorama.am
14:13
«Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել
Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:39
Առաջիկայում Հայաստանում մի քանի հարյուր դպրոց է փակվելու. Սերոբ Խաչատրյան
Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Դպրոցը բուլկի թխողի, ջեմ արտադրողի, հաց արտադրողի, էլեկտրիկի, սանտեխնիկի ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Ալեն Սիմոնյանն Իսպանիայում հանգիստն է վայելում
ԱԺ նախագաhի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը շարունակում է անհաղորդ մնալ իրենց իշխանության քաղաքականության պատճառով  Հայաստանին պատած...
Աղբյուր` Panorama.am
13:21
Սլովենիայի երկրպագուները ծաղրել են Ռոնալդուին՝ տրիբունայից ցուցադրելով Մեսսիի մարզաշապիկը
Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի ժամանակ Սլովենիայի հավաքականի երկրպագուները ծիծաղել են Պորտուգալիայի հավաքականի հարձակվող և ավագ Կրիշտիանու...
Աղբյուր` Panorama.am
13:08
ՔԿ. ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային...
Աղբյուր` Panorama.am
13:05
Ադրբեջանում քաղբատարկյալների ազատ արձակումն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է. Պատել
Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը շարունակում է մնալ թե ԱՄՆ պետքարտուղարի, թե պետքարտուղարի օգնականի, թե մյուսներըի ուշադրության կենտրոնում։...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանում ջրհեղեղից տուժածներին
Ռուսաստանը 7 տոննա մարդասիրական օգնություն է հասցրել Հայաստանի Լոռու մարզ, որտեղ մայիսի վերջին տեղի է ունեցել ավերիչ ջրհեղեղ։ Բեռը հասցվել է...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը
«Մենք ունենք յուրաքանչյուրիդ աջակցության կարիքը, օգնեք մեզ՝ վերածնվելու, վերադառնալու»
Աղբյուր` Panorama.am
11:46
Ռոնալդուն բացատրել է, թե ինչու է արտասվել Եվրո-2024-ի Սլովենիայի հետ խաղի ժամանակ
Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի Պորտուգալիայի և Սլովենիայի հավաքականների  հանդիպմանը պորտուգալացի հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուն չի...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԲ. Հայաստանի տնտեսական ակտիվության իրական աճը դանդաղել է
Հայաստանի տնտեսական ակտիվության  իրական աճը դանդաղել է։ Այս մասին փաստում է Համշախարհային բանկն ու մանրամասնում, որ այս ցուցանիշն այս տարվա...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մյուռոնի օրհնության 130 տարեկան կաթսան
Սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները
Աղբյուր` Panorama.am
11:15
ՀԲ-ն ուշադրություն է հրավիրում Հայաստանի ոսկու ու թանկարժեք քարերի արտահանման ծավալին
Հայաստանի արտահանման աճը շարունակում են խթանել ոսկու ու ոկսերչական իրերի արտահանումն ու վերաարտահանումը։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները
17:21 01/07/2024

Արցախցի գրող Հերմինե Ավագյան. Կարոտում եմ իմ ծննդավայրի փոշոտ ու ցեխոտ փողոցները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}