Ժառանգություն-ը պաշտոնապես հրապարակել է «Ազատ դեմոկրատների» հետ միացյալ թեկնածուների ցուցակը
Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարությամբ կայացել է կուսակցության վարչության ընդլայնված նիստը: Վարչությունը քննարկել ու որոշել է կուսակցության Խորհրդի քննարկմանը ներկայացնել մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցությանը, ինչպեսեւ կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկին և համամասնական ցուցակին վերաբերող հարցերը:
Վարչության նիստից անմիջապես հետո տեղի է ունեցել կուսակցության խորհրդի նիստ: Վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրել է վարչության զեկույցը Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին: Խորհրդի անդամները ներկայացրել են տեսակետներ առաջիկայում` մինչեւ խորհրդարանական ընտրություններ, ինչպեսեւ մայիսի 6-ից հետո կուսակցության մարտավարության եւ ռազմավարության վերաբերյալ:
Ապա խորհուրդը քննարկել է վարչության առաջարկը 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնական և համամասնական ընտրակարգով կուսակցության մասնակցության ձեւաչափի և կազմի վերաբերյալ: Խորհուրդը որոշել է մասնակցել 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Այն նաև ձայների մեծամասնությամբ հաստատել է կուսակցության կողմից առաջադրվող մեծամասնական թեկնածուների ցանկը, ապա, հաշվի առնելով «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունը` հաստատեց համամասնական ընտրակարգով այդ կուսակցության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ «Ժառանգություն» կուսակցության հմատեղ ցուցակը:
Կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ներկայացվում է նաև «Ժառանգության» կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների ամբողջական ցանկը և համամասնական ընտրակարգով առաջադրվող 101 հոգուց բաղկացած «Ազատ դեմոկրատներ»-ի հետ միացյալ ցուցակի առաջին 25 թեկնածուներին.
Մեծամասնական.
1/ Սաֆարյան Ստյոպա (թիվ 1 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
2/ Փոստանջյան Զարուհի (թիվ 4 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
3/ Մարտիրոսյան Արմեն. (թիվ 6 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
4/ Հակոբյան Ռուբեն (թիվ 9 ընտր.), Ժառանգություն, քաղաքագետ.
5/ Բախշյան Անահիտ (թիվ 12 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր.
6/ Շահբազյան Ռոբերտ (թիվ 20 ընտր.), Ժառանգություն, պատմաբան-իրավագետ, ուսուցիչ.
7/ Մարգարյան Գագիկ (թիվ 21 ընտր.), Ժառանգություն, տնտեսագետ.
8/ Սահակյան Գառնիկ (թիվ 30 ընտր.), Ժառանգություն, դեղագետ:
Համամասնական.
1. Րաֆֆի Կ. Հովհաննիսյան,
2. Խաչատուր Քոքոբելյան, Ազատ Դեմոկրատներ,
3. Զարուհի Փոստանջյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
4. Ալիկ Արզումանյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին արտգործնախարար
5. Ռուբեն Հակոբյան, Ժառանգություն, քաղաքագետ
6. Թեւան Պողոսյան, անկուսակցական, ՄԶՄԿ նախագահ,
7. Մասիս Այվազյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին փոխոստիկանապետ
8. Ստյոպա Սաֆարյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
9. Իզաբելլա Աբգարյան, անկուսակցական, բլոգեր,
10. Արման Մուշեղյան, անկուսակցական, հաշմանդամների “Աշխարհն առանց արգելքների” ՀԿ
11. Անուշ Սեդրակյան, Ազատ Դեմոկրատներ, գրականագետ, ԵՊՀ դասախոս
12. Արտակ Ղազարյան, անկուսակցական, տնտեսագետ
13. Գառնիկ Սահակյան, Ժառանգություն, դեղագետ
14. Անահիտ Բախշյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր, մանկավարժ
15. Հովհաննես Ղազարյան, Ազատ Դեմոկրատներ, մանկավարժ
16. Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
17. Արաքս Պողոսյան, անկուսակցական, ռադիոլրագրող,
18. Կարապետ Ռուբինյան, անկուսակցական, Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ
19. Հովսեփ Խուրշուդյան, Ժառանգություն, տնտես-աշխարհագրագետ
20. Կարեն Կարապետյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ
21. Արթուր Պողոսյան, Ազատ դեմոկրատներ, բժիշկ-վիրաբույժ
22. Արմեն Թորոսյան, Ժառանգություն, տնտեսագետ-իրավաբան
23. Գագիկ Մարգարյան, Ժառանգություն, տնտեսագետ
24. Վահագն Ղազարյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ
25. Վարդան Խաչատրյան, անկուսակցական, ԱԺ պատգամավոր, աստվածաբան
Ամբողջական ցուցակները օրենքով սահմանված ժամկետում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: