Մ. Քամբեք. «Հարցվածների 100 տոկոսը Սերժ Սարգսյանին ընկալում է իբրև փորձառու քաղաքական գործիչ»
«ՀՀԿ ընտրազանգվածի 2/3-ը նրանք են, ովքեր 2007թ-ին քվեարկել են ՀՀԿ օգտին, իսկ ԲՀԿ ընտրազանգվածի մեծամասնությունը հավաքագրվել է 2007-12թթ. ընթացքում»,-այսօրվա ասուլիսում, ներկայացնելով «Հարցում. Նախընտրական պատկերը Հայաստանում» հետազոտության արդյունքները նշեց հարցումն իրականացրած «Հայաստանի Եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:
Նրա խոսքով` նրանք, ովքեր քվեարկել են ՀՀԿ-ին, այս անգամ էլ պատրաստվում են քվեարկել այդ ուժի օգտին, այսինքն` հավատարիմ ընտրազանգված է: Հարցվածները նշել են, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները լավագույնս կարող են լուծել ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն. «Մարդիկ նկատի ունեին այս երկու կուսակցությունները, որոնք կարող են լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Ղարաբաղյան հակամարտությունը, գործազրկությունը, աղքատությունը, կրթական ու առողջապահական համակարգերի խնդիրները և այլն»,- թվարկեց բանախոսը:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին և եթե դրանք անցկացվեին հաջորդ կիրակի` ո՞ւմ կընտրեիք հարցի պատասխաններով ապա առաջատարը միանշանակ նախագահ Սերժ Սարգսյանն է: Ընդ որում` եթե 2010թ-ին նախագահի վարկանիշը 27 տոկոս էր, ապա այս տարվա տվյալներով, նախագահի վարկանիշն աճել է `կազմելով 33 տոկոս:
Ընդ որում` նախագահ Սերժ Սարգսյանին հարցվածների 100 տոկոսը ընկալում է իբրև փորձառու քաղաքական գործիչ, իսկ Գագիկ Ծառուկյանին 77 տոկոսն է այդպիսին բնութագրում:
Նախագահ Սարգսյանին վստահելի է համարում հարցվածների 71 տոկոսը, իսկ Գ.Ծառուկյանին այդպիսին համարում է հարցվածների 87 տոկոսը:
Նշենք, որ հարցումն անցկացվել է IPSC-ի և ՀԵԲ-ի կողմից, իսկ TNS opinion-ն ապահովել է որակի ստուգումը և ընդհանուր վերահսկողությունը. դաշտային աշխատանքներն իրականացվել են 2012թ-ի փետրվարի 29-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում:
ՀԵԲ-ը հիշյալ հարցումն իրականացրել է ոչ որպես տեղական և ոչ կուսակցական հասարակական կազմակերպություն և հենց անաչառության ու որակի հնարավոր ամենաբարձր չափանիշներն ապահովելու համար հարցման ողջ ընթացքը վերահսկվել է հարցումներ իրականացնող հայտնի TNS opinion միջազգային կազմակերպության կողմից:
Նախորդող նորությունը`Հարցում. Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ առաջատարը, երբ հերթը հասնում է նախագահական նախապատվություններին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները