Նոր նշանակումներ Հայաստանի զինդատախազությունում
Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազ Արազի Հովսեփյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով, նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ` ազատվելով իր պաշտոնից: Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ այս նշանակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ զինդատախազի տեղակալ Ալբերտ Մարգարյանն անցել է թոշակի:
Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով, Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Գրիգոր Էլիզբարյանը` ազատվելով Լոռիի մարզի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: