Ջ. Սումենելի. Ադրբեջանում անվտանգության և պաշտպանության բնագավառին հատկացվող ծախսերի աճի հետ աճում է նաև կորուստների թիվը
Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերենլին «Բիզիմ յոլ» թերթին հայտնել է, որ վերջին 9 տարիների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերում 70 զինծառայող է ինքնասպանություն գործել:
«Մեր անցկացրած մոնիտորինգի արդյունքներով` ընթացիկ տարվա առաջին 3 ամիսներին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության բնագավառում 19 զինծառայող մահացել է, 34 հոգի էլ` տարբեր պատճառներով վիրավորվել: Միայն 2-ն են զոհվել հակառակորդի գնդակից, մնացած 17-ը մահացել են ոչ մարտական պայմաններում: Սարսափելին այն է, որ Ադրբեջանում անվտանգության և պաշտպանության բնագավառին հատկացվող ծախսերի աճի հետ աճում է նաև կորուստների թիվը: Ամենաշատ ծախսերն արվել են անցյալ տարի, ամենաշատ կորուստներն էլ գրանցվել են այդ ժամանակաշրջանում. 95 զինծառայող մահացել է: Այդ թիվը միայն մամուլում հայտնված տեղեկությունների հիման վրա է հաշվարկված», -ասել է նա:
Ռազմական փորձագետի կարծիքով` կորուստների պատճառը ադրբեջանական բանակում զինծառայողների սոցիալական դրության ցածր մակարդակն է և կանոնադրական խախտումները:
«Սպայական և զինվորական անձնակազմի ցածր գիտելիքները, ուսում ստացած մարդկանց բանակից խուսափելը բերել է նրան, որ բանակի մակարդակը շատ ցածր է: Սպաների սոցիալական վիճակը վատ է, և այդ պատճառով նրանք հարկադրված են անօրինական ճանապարհով փող պահանջել զինվորներից: Վերջին 9 տարիներին ադրբեջանական բանակում մոտ 70 զինծառայող ինքնասպանության է դիմել: Հոգեբանական, կրոնական, բարոյական հարաբերությունները զորամասերում շատ ցածր մակարդակի վրա է: Եվ այս պայմաններում ինքնասպանություններն ու մահերն աճելու են», -եզրահանգել է փորձագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին