Ռ. Կիրակոսյան. ՀՀ-ն ռազմական առումով ավելի շատ բան ունի առաջարկելու ՌԴ-ին
Հայաստանը ռազմական առումով ավելի շատ բան ունի առաջարկելու Ռուսաստանին, քան Ադրբեջանը, ինչի մասին վկայում են նաև վերջին զարգացումները, խոսակցությունները Ադրբեջանի տարածքում գտնվող ու Ռուսաստանի վարձակալությամբ տրվող Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ: Այս մասին ասուլիսում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ու ընդգծեց, որ Հայաստանի վարչապետի մեկնաբանությունը նոր ալիք հաղորդեց այս քննարկումներին:
«Այս խնդրի կապակցությամբ, վարչապետը իրավացի է, ով ասել է, որ Հայաստանը հաշվի կառնի ու կքննարկի ցանկացած նման առաջարկ Ռուսաստանի կողմից, որովհետև ռազմական տեսանկյունից Հայաստանը շատ բան ունի առաջարկելու»,- նշեց նա:
Այս համատեքստում նա կարևորեց նաև Իրանի հարցը: Ըստ նրա, պատահական չէ, որ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև Իրանի հարցը: Ռ. Կիրակոսյանի կարծիքով, Ս. Լավրովը ցանկանում է, որ Է. Նալբանդյանը սատարի ՌԴ դիրքորոշումը Իրանի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին