Փորձագետ. Հայաստանում նոր ՌԼԿ-ի կառուցումը երկուստեք շահավետ է
Ադրբեջանի Գաբալայի շրջանում տեղակայված ռադիոլոկացիոն կայանը որպես այդպիսին կարևոր գործառույթներ չի իրականացնում ոչ միայն տեխնիկական առումով, այլ նրանով, որ ՌԴ-ն իր տարածքում՝ Արմավիրում, նոր ժամանակակից կայան է կառուցում»,- անդրադառնալով Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի և ՀՀ-ում նոր ՌԼԿ կառուցելու հնարավորության մասին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, Գաբալայի ՌԼԿ-ն այսօր Ադրբեջանում քաղաքական խնդիր է լուծում, Ռուսաստանն Ադրբեջանում որոշակի ռազմական ներկայություն է ապահովում:
«Հայաստանում նոր ՌԼԿ-ի կառուցումը երկուստեք շահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար: Եթե, օրինակ, կայան կառուցվի Արագածի լանջերին, ապա դա հնարավորություն կտա դիտարկման ավելի մեծ դաշտ ունենալ, մինչև Միջերկրական ծով դիտարկել:
Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից կայանի վարձավճարի համար պահանջվող 300 մլն դոլարին, ապա դա աբսուրդ թիվ է»,- հավելեց Հրաչյա Պետրոսյանցը:
Հարցին, թե՝ ի՞նչ կտա Հայաստանին, իր տարածքում ռուսական ՌԼԿ ունենալը, փորձագետը նշեց. «Նախ` Հայաստանի քաղաքական կշիռը կբարձրանա, մենք կկարողանանք մեր հնարավորությունների չափով օգտվել կայանի տեղեկատվությունից: Կայանն ինքնին կապիտալ է: Ուղղակի լավ կլիներ, որ կառուցվելու դեպքում այն լիներ ժամանակակից, տեխնիկապես հագեցած:
Հարցին, թե՝ այդ դեպքում, իսկ ինչ կկորցնի Հայաստանը դրա հնարավոր գործարքից, վերջինս ասաց. «Օգուտից բացի վնաս չի կարող լինել»:
Panorama.am-ի այն դիտարկմանը, թե՝ եթե ՌԼԿ-ի ներկայությունը քաղաքական կշիռ է բերում, այդ դեպքում ինչու է Ադրբեջանը հրաժարվում օգտվել դրանից, վերջինս ասաց. «Գաբալայի ՌԼԿ-ի հետ կապված կարծում եմ Ադրբեջանն ու ՌԴ-ն քաղաքական խնդիրներ ունեն: Կարծում եմ, որ Ադրբեջանն ուզում է «ազատվել» իր երկրում ՌԴ-ի ներկայությունից: Մյուս կողմից, ՌԴ-ն շահագրգռված ՀՀ-ում ունենալ ՌԼԿ, որովհետև Հայաստանն ի տարբերություն Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ է և գործում է ՀԱՊԿ ՀՕՊ համատեղ ծրագրով»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ