Իրանի պաշտպանության նախարարը գոհ է իրանական S300 ՀՕՊ համակարգի արտադրության արդյունքներից
Իրանական S300 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի արտադրության գործում լավ արդյունքներ են ստացվել:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Իրանի բանակի օրվա շրջանակներում անցկացված միջոցառման ժամանակ հայտարարել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ Ռուսաստանը հրաժարվեց իրանական կողմին վաճառել ռուսական S300 ՀՕՊ համակարգերը, Իրանը հայտարարեց, որ ինքը ձեռնամուխ կլինի իր սեփական S300-ի արտադրությանը:
Հավելենք, որ վերջերս ՌԴ-ում ԻԻՀ դեսպան Մահմուդռեզա Սաջջադին նշել էր, որ Ռուսաստանը, որը միակողմանիորեն հրաժարվեց S300 ՀՕՊ համակարգերն Իրանին փոխանցելու մասին պայմանագրից, իրանական կողմին արդեն ետ է վերադարձրել կանխավճարը: