Դեմկուսն աշխատում է ընտրազանգվածի 30-35 տոկոսի հետ
«Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը» քարոզաշավի ընթացքում աշխատում է այն խավի հետ, ովքեր որոշումներ են կայացնում ինքնուրույն: Այդ ընտրազանգվածը կազմում է 30-35 տոկոս: Այս մասին ասուլիսում ասաց կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Խոսելով կուսակցության նախընտրական ծրագրի մասին, նա նշեց, որ երկրի վիճակի բարելավման համար անհրաժեշտ է քաղաքական, տնտեսական, սոցիալական համակարգերի ամբողջական փոխում, քաղաքական վերնախավի փոփոխություն:
«Մենք առաջարկում ենք մշակել երկրի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը մենք չունենք»,- ասաց նա, ապա շարունակեց, որ այսօրվա ղեկավարությունը իրավիճակային քաղաքականություն է վարում, իսկ այդպես հնարավոր չէ պետություն կառուցել:
Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ մայիսի 4-ին Մատենադարանի մոտակայքում անցկացնելու են հանրահավաք` ամփոփելու քարոզարշավը ու նաև ապացուցելու, որ նույնիսկ սուղ միջոցներով, առանց երգ-երաժշտության հնարավոր է մեծ զանգված հավաքել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները