Տեր-Պետրոսյան. «Ժառանգության» վարքը ինձ համար անհասկանալի է, և ես դա չեմ մեկնաբանի
««Ժառանգության» վարքը ինձ համար անհասկանալի է, գուցե կրթությունս չի բավականացնում ինձ, բայց անկեղծորեն, չեմ հասկանում նրանց պահվածքը, հետևաբար չեմ մեկնաբանի այն», - այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում անդրադառնալով ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասին միասնական շտաբից «Ժառանգության» հեռանալուն հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա ասաց, որ ինքը «չափազանց կարևորում է» շտաբի գործունեությունը, և դա միջոց կարող է լինել ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար:
«Ընտրությունները քանի մոտենում են, ելույթները ավելի կտրուկ, ավելի խիստ ու էմոցիոնալ են դառնում, և դա անխուսափելի է: Բայց պետք է նկատի ունենալ, որ ընտրարաշավը լուրջ գործ է և հանդարտ վերլուծություններ անելու կարիք կա», -հայտարարեց նա ու ներկայացրեց իր վերլուծություն-ելույթը, որը կներկայացնենք հաջորդիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա