Փորձագետ. Պետք է այնպիսի պատասխան հարված հասցնել, որ Ադրբեջանը սթափվի
«Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել ու այդ ճանապարհին ոչ մի բանի առջև կանգ չի առնում: Եվ որքան էլ տարօրինակ է, այդ ամենն արվում է ողջ աշխարհի առաջ՝ նրանց լուռ ներկայությամբ»,- մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանում առկա լարվածությունը, ադրբեջանական կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ իրականացված կրակահերթերը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանում կարծում են, թե սպառազինության ձեռք բերումը նրանց հզորություն է տվել՝ այդ քայլերով իրենց ուժն են փորձարկում, իսկ նման պարագայում հայկական կողմի պատասխանը՝ ոչ համարժեք, չպետք է ուշանա:
Ա. Պետրոսյանը ասաց, որ նմանատիպ դեպքերում, պետք է այնպիսի պատասխան հարված հասցնել, որ Ադրբեջանը հասկանա իր քայլերի ճակատագրական լինելու հանգամանքը, պետք է սթափվի:
Բանախոսի համոզմամբ՝ այդ կրակահերթերը կարող են փոխարինվել հրետանային հարվածներով ու վերաճել պատերազմական իրավիճակի, սակայն դա մեզ անհանգստացնում է ոչ թե այն պատճառով, որ մենք պատերազմից ենք վախենում, այլ նրանով, որ մեզ համար ցանկացած, ի տարբերությու ադրբեջանցիների, մարդու կյանք շատ թանկ է: