«Հակահրթիռային պաշտպանության գործոնը անվտանգության նոր տարածության ձևավորման մեջ» խորագրով գիտաժողով Մոսկվայում
«2012թ. մայիսի 3-ից 4-ը Մոսկվայում կկայանա հակահրթիռային պաշտպանության միջազգային ներկայացուցչական գիտաժողով` «Հակահրթիռային պաշտպանության գործոնը անվտանգության նոր տարածության ձևավորման մեջ» խորագրով»,- այս մասին Panorama.am-ին փոխանցեցին ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշված գիտաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ պաշտպանության նախարարի անունից հրավերներ են ուղղվել ՆԱՏՕ-ի անդամ և ԱՊՀ մասնակից պետություններ, ինչպես նաև Ճապոնիա, Հյուսիսային Կորեա, Հնդկաստան և Չինաստան:
Համաձայն հրավերի, միջազգային գիտաժողովին կմասնակցեն նշված պետությունների պաշտպանության նախարարների տեղակալներ կամ լիազոր պաշտոնատար անձինք:
Հարցին, թե ո՞վ է գիտաժողովում ներկայացնելու Հայաստանը, ՊՆ-ից տեղեկացրեցին, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հակահրթիռային պաշտպանության գործոնը անվտանգության նոր տարածության ձևավորման մեջ» խորագրով գիտաժողովին կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը: