Իրանցի իրավապաշտպան. Ադրբեջանը չի կատարում Իսլամական համագործակցության կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունները
Ադրբեջանը չի կատարում Իսլամական համագործակցության կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունները:
Այդ մասին իրանական «Արիա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի (Արևմտյան Ազարբայջան) Մարդու իսլամական իրավունքների կոմիտեի քարտուղար Վահիդ Քազեմ Զադեն:
Իրանցի իրավապաշտպանը, անդրադառնալով Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականությանը, նշել է, որ պաշտոնական Բաքուն ոչ մի այն խախտում է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, այլև որպես Իսլամական համագործակցության կազմակերպության (նախկին Իսլամական կոնֆերանս) անդամ հավատարիմ չէ այդ կազմակերպության առջև ստանձնած պարտավորություններին:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանական ԶԼՄ-ները «Իսլամական կոնֆերանս»-ի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի երկակի քաղաքականության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան