Իլհամը պետք է պատմությունից դասեր քաղի. Նախազգուշացում Իրանի գիտական շրջանակներից
Իլհամը պետք է պատմությունից դասեր քաղի: Այդ մասին իրանական “արաննյուզ.իռ” կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի Արևելյան Ատրպատական “Արևելյան Ազարբայջան” նահանգի Գիտական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ, դոկտոր Ջավանփուրը:
Իրանցի գիտնականը, անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերին, մասնավորապես, նշել է. “Իլհամը պետք է պատմությունից դասեր քաղի: Ինչպես հայտնի է Թուրքիայում Աթաթուրքի՝ իսլամը ճնշելու քաղականությունը ոչնչի չբերեց, Իրանում էլ Ռեզա խանը փորձեց հեջաբի արգելմամբ հասնել իր նպատակներին, սակայն տեսանք թե նրանք ինչպիսի չարաբաստիկ ճակատագրի արժանացան”:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի հյուսիսային նահանգների համալսարանների ուսանողներն իրենց համատեղ հայտարարության մեջ, քննադատելով Ադրբեջանի իշխանություններին, մասնավորապես, նշել Էին. “Ադրբեջանի անհավատ պաշտոնյաներին Հոսնի Մոբարաքի և Ռեզա շահի ճակատագիրն է սպասվում”:
Հավելենք, որ ավստրիական “Die Presse” պարբերականն էլ իր հրապարակումներից մեկում Իլհամ Ալիևին համեմատել էր Բահրեյնի դիկտատորի հետ, նշելով, որ վերոնշյալ ղեկավարներն իրենց կատարած ոճրագործությունները թաքցնելու նպատակով երգի և մարզական մրցույթներ են անցկացնում”:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան