Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 51.53 տոկոսը
ԱԺ ընտրությունների համամասնական ընտրակարգով քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1 300117 ընտրող կամ ընտրողների 51.53 տոկոսը: Այդ մասին այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Երևանում մասնակցել է 390 հազար 170 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 47.94 տոկոսը:
Արագածոտնի մարզում ընտրություններին մասնակցել է 66 հազար 819 ընտրող կամ ընտրողների 58.81 տոկոսը
Արարատի մարզում` 128 հազար 162 ընտրող կամ 60.33 տոկոս
Արմավիրի մարզում` 98 հազար 665 կամ 44.32 տոկոս
Գեղարքունիքի մարզում` 105 հազար 290 կամ 56.50 տոկոս
Լոռու մարզում` 116 հազար 284 կամ 49.19 տոկոս
Կոտայքի մարզում` 125 հազար 373 կամ 54.15 տոկոս
Շիրակի մարզում` 107 հազար 863 կամ ընտրողների 47.16 տոկոս
Սյունիքի մարզում` 74 հազար 566 ընտրող ընտրողների 61.30 տոկոսը
Վայոց ձորի մարզում` 26 հազար 781 ընտրող կամ ընտրողների 56.53 տոկոսը
Տավուշի մարզում` 60 հազար 144 ընտրող կամ ընտրողների 55.47 տոկոսը
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ոստիկանության տվյալներով, ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 522 հազար 962 քաղաքացի. Երևանում ընտրելու իրավունք ունի 813 հազար 898, Արագածոտնում` 113 հազար 624, Արարատում` 212 հազար 450, Արմավիրում` 222 հազար 596, Գարքունիքում` 186 հազար 357, Լոռիում` 236 հազար 375, Կոտայքում` 231 հազար 536, Շիրակ 228 հազար 693, Սյունիքում` 121 հազար 636, Վայց ձորում` 47 հազար 375, Տավուշում` 108 հազար 422 ընտրող:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները