Վեզիրյանն ահազանգում է. Լյովա Խաչատրյանը 10 հազար դրամ է բաժանում
Թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում ակտիվ գրառումներ է անում իրեն հասած ահազանգերի ու խախտումներ վերաբերյալ:
«Գոհար Վեզիրյանն ահազանգել է դատախազության թեժ գիծ և Կորյուն Փիլոյանին հայտնել է, որ Էրեբունի փողոցի վրա գտնվող Կադաստրի շենքի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում այս պահին տասը հազարական դրամ են բաժանում ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար»,-մոտ մեկ ժամ առաջ գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ահազանգի վերաբերյալ Լյովա Խաչատրյանի հետ կապվել չհաջողվեց, անահասանելի է: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանին հարցը բարկացրեց:
«Գնացեք շտաբ, փորձեք գտնել: Ինչը ես ուղղակիորեն բացառում եմ, բայց որպեսզի դուք համոզվեք, գնացեք այնտեղ»,-ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ թիվ 12-ում մեծամասնական կարգով պայքարում են «Ժառանգություն»-ից Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ից Կառլեն Գևորգյանը, ԲՀԿ-ից` Լյովա Խաչատրյանը, Մասումյան Ռոբերտը, ում սատարում է ՕԵԿ-ը, անկուսակցական, լրագրող Գոհար Վեզիրյանը, Տիգրան ՏԵր-Պետրոսյանը, ում սատարում է ՀԱԿ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները