Հարցազրույցներ 17:24 14/05/2012

Ա. Հովհաննիսյան. Ադրբեջանը դասեր չի քաղում

Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը այսօր «ՍալամՆյուզ»-ին հայտարարել է, իբրև «միջազգային հանրությունը Ղարաբաղի տարածքը համարում է ադրբեջանական, իսկ դա նշանակում է, որ Ստեփանակերտում կայացած զորահանդեսը անօրինական է, դրա անցկացումն անվանելով դիվերսիա»: Վերջինս միաժամանակ ավելացրել է, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից իրականացված զորահանդեսն անպատասխան չի մնա: Այս և մի շարք հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական  փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

Նրա խոսքերով, ադրբեջանական ղեկավարության նմանատիպ հայտարարությունները չնայած նրան, որ մասնագիտական և իմաստային առումով ոչ մի արժեք չունեն, այլևս չեն զարմացնում:

-Ադրբեջանական կողմը հայտարարում է, որ զորահանեսն անօրինական է, ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ինչ վերաբերում է զորահանդեսի օրինական լինել-չլինելուն, ապա երբեք դա չի որոշվել այլ կերպ քան տվյալ ժողովրդի ապրելու իրավունքը նվաճելով: Ցանկացած երկիր ու պետություն, ցանկացած ազգ իր զորահանդեսն է անում հաղթանակից հետո, քանի որ դրա իրավունքը վաստակում է արյամբ, կամքով, ապրելու իրավունքը պաշտպանելով: Հատկապես, երբ դա լինում է արդարացի, այսինքն` գոյության պայքար ապա, այն վերածվում է ավելի վեհ ու հպարտ իրողության, որը բոլորի մոտ հարգանք է առաջացնում: Երբեք համաշխարհային հանրությունը Արցախը չի համարել ադրբեջանական տարածք, երբեք դա չի ամրագրվել ոչ մի միջազգային փաստաթղթում, դա ակնհայտ սուտ է:
 
-Ադրբեջանից պաշտոնյան ավելի հեռու է գնացել՝ զորահանդեսն անվանելով դիվերսիա…
-Կցանկանայի պարոն Ասկերովին հիշեցնել, որ դիվերսիան այն էր ինչ իրենց բանակի «հերոսական» ասկյարները իրականացրին անզեն մարդկանց նկատմամբ սույն թվականի ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարհահատվածում: Իսկ շոու մասով նշենք, որ շոուները հիմնականում լինում են այն զորահանդեսները, երբ ցուցադրվում են հնարավորինս շատ քանակություն և կենդանի ուժի և տեխնիկայի: Տվյալ տեղանքում մարտ վարելու համար ոչնչով չհամապատասխանող մեքենաների և զինտեխնիկայի մեծ բազմություն: Նման բան մենք տեսանք Բաքվի զորահանդեսի ժամանակ, երբ անցնում էին տասնյակ զրահամեքենաներ, մերժված հրետանային համակարգեր, բազմատեսակ օդուժ որոնք մեր տարածաշրջանի մարտական գործողությունների համար ընդհանրապես հարմար չեն, ինչպես նաև լիովին անմշակ ու թերի իսրայալական զենքեր, որոնց համար այլ երկրում մարդկանց են դատապարտում: Երբ զինվորները քայլում էին մեր տեղանքի համար անհարմար շորերի գույներով և այլն: Ահա թե որն է շոուն: Բացի դրանից էլ մենք խնդիր չենք դրել հայկական բանակի զորեղությունը ցուցադրել զորահանդեսներով, այնպես որ պարոն Ասկերովը թող մեզ չփորձի ներկայացել թե նրանք լավ շոու կարող են սարքել, մենք դրանում չենք կասկածում, մենք բանակն այլ բանի համար ենք ստեղծել:

-Ինչպես կգնահատեք Ստեփանակերտում անցկացված զորահանդեսը
-Ստեփանակերտում անցկացված զորահանդեսը իր բնույթով և մակարդակով շատ բարձր էր, այն խիստ սահմանափակ ուժերով էր ներկայացված քանի որ ավելիի իմաստը չկար, սովորաբար մարտական խնդիրներ կատարող բանակները ազատ ուժեր շատ չեն կարող ունենալ: Սահմանափակ ուժերը ներկայացվեցին շատ սինխրոն ու համաչափ շարժումների և դասավորությունների մեջ:

Հայ զինվորը հանդերձավորված էր միայն իր խնդիրը կատարելու համար խիստ անհրաժեշտ միջոցներով: Նրանք եկել էին մարտական դիրքերից և զորահանդեսից հետո գնալու էին շարունակելու կատարել իրենց խնդիրը, որը իրականացնում են փայլուն: Հնարավոր չէր այդտեղ չնկատել պաշտպանական բանակի որակական առաջընթացը, որը արտահայտվեց ոչ միայն հիմնականում տեղական ուժերով վերանորոգված ու կատարելագործված տեխնիկայի տեսակներով, այլ նաև ստորաբաժանումների վերակազմավորումներով: Ինչպես կարելի էր նկատել շատ ստորաբաժանումներ այլևս վերակազմավորվել էին բրիգադաների, ինչը դրանց մարտական հնարավորությունները և կառավարման աստիճանը զգալիորեն բարձրացրել է: Պաշտպանական բանակը ինչպես տեսանք համալրվել է նորագույն և հեռահար հրթիռահրետանային միջոցներով, որոնք թույլ են տալիս հակառակորդի տարածքի ողջ խորությամբ հարվածներ հասցնել առանց սահմանափակումների: Այստեղ ևս առանցքային այն որ դրանք գրեթե բոլորը կատարելագործվում են հայ մասնագետների ուժերով, համալրվում են նորագույն սարքերով, ստանում են նոր հնարավորություններ, համակարգային դաշտում աշխատում են հայկական նորագույն հետախուզական և կառավարման համակարգերի հետ: Սա նորագույն պատերազմների հիմնական կանոններից է, որը իրականացնելու համար հարկավոր են շատ որակյալ մասնագետներ և այստեղ ոչ մի միլիարդներ չեն օգնում:

Զորահանդեսում ցուցադրված տեխնիկան արդեն բավարար է, որ ընդհանուր կարծիք կազմվի պաշտպանական բանակի հարձակողական ներուժի մասին։ Հատուկ շեշտում ենք հարձակողական, որպեսզի բոլորը հասկանան որ մենք միայն պաշտպանովող կողմ չենք: Հարձակումը կամ հակահարվածը կարող է անդառնալի կորուստ լինել նրանց համար: Այստեղ կուզենայինք նշել ապրիլի 30-ին Վլադիմիր Կազիմիրովի կատարած հայտարարության մասին, որում մասնավորապես հստակ ասված էր, թե Արցախում ուժի կիրառությունը և արդյունքները ինչպիսին եղան և ինչպիսին կարող են լինել: Ադրբեջանը փաստորեն դրանից դասեր չի քաղում:

Զորահանդեսին ցուցադրվեցին 9К72 Эльбрус օպերատիվ մարտակական հրթիռները որոնք ունեն 300 կմ հեռահարություն, WM-80-ը կատարելագործված տարբերակով կարող է ունենալ 110 կմ հեռահարություն։ Հատուկ նշենք, որ 9К72 Эльбрус (SKUD) համակարգը Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի կողմից կատարելագործվել են, ինչի արդյուքնում հայ զինվորականները առավելագույն հեռահարության վրա (300կմ) ստացել են ոչ ավելի քան 150-200 մ. շեղում։ Սա հիանալի ցուցանիշ է: Հայտնի է, որ 9К72 Эльбрус (SKUD)-ի հրթիռները ունեն մինչեւ մեկ տոննա մարտական մաս, ընդ որում մարտական մասը կարող են կազմել ոչ միայն սովորական այլ նաեւ տարատեսակ մինչեւ իսկ կասետային, ճշգրիտ հարվածող մասեր։ Այս ամենից զատ, ցանկացած տեխնիկայի վերջնական կիրառողը մարդն է, եւ այստեղ պետք է նշել, որ Հայաստանի հրթիռային հրետանավորները զորավարժությունների ժամանակ գրանցել են փայլուն արդյունքեր, հենց SKUD-ի կիրառմամբ։ Բացի դրանից Ադրբեջանում կան նաև շատ մակերեսային նշանակետեր, որոնք կազմում են իրենց պետության սիրտը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}