Ադրբեջանական բանակում կույրերից ու խուլերից բացի տուբերկուլյոզով հիվանդ խոհարարներ են հանդիպում
Ըստ «Թուրան» լրատվական գործակալության, նախօրեին կայացած մամուլի ասուլիսում, ադրբեջանցի իրավապաշտպան Ալեքպեր Մամեդովը նշել է, որ բանակում զորակոչային անօրինականությունները շարունակվում են:
Իրավապաշտպանի խոսքերով, զորակոչի հերթակա զոհն է դարձել 29-ամյա Իլհամ Շաֆագգատովը, ում բժշկական հանձնաժողովը դեռ 10 արի առաջ ծառայությանը ոչ պիտանի էր որակել: Սակայն նրան հունվարին կրկին բժշկական հանձնաժողովը զննման էր ենթարկել և որոշել, որ նա պիտանի է ծառայության:
Դրանից անմիջապես նրան զորակոչել են բանակ, սակայն այնտեղ անցկացրած 4 ամիսներից 3-ը վերջինս անցկացրել է տարբեր զինվորական հոսպիտալներում: Ներկայումս նա ծառայում է Թարթառի շրջանի զորամասերից մեկում:
Նրա հետ միաժամանակ բանակ են զորակոչվել նաև վերջինիս եղբայրները՝ 24-ամյա Ֆայիկն ու 20-ամյա Էլնուրը, ընդ որում՝ Էլնուրը սրտի հետ կապված խնդիրներ ունի, իսկ Ֆայիկը, չնայած հիվանդ է տուբերկուլյոզով, սակայն զորամասի խոհարարն է:
Ավելի վաղ ադրբեջանական բանակում բացահայտվել էին կույրեր ու խուլեր, իսկ այժմ՝ տուբերկուլյոզով հիվանդ խոհարարներ: Անկասկած անպարտելի բանակ է»,- հեգնել է Ա. Մամեդովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան