Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին
Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին: Այդ մասին հաղորդում է իրանական «ասրիիրան.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իրանի ԱԳՆ փոխնախարար սեյյեդ Աբբաս Արաղչին Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին է ներկայացրել իրանական կողմի բողոքի նոտան՝ կապված կրոնական սրբությունների հանդեպ Ադրբեջանում ցուցաբերված վիրավորական վերաբերմունքի հետ:
Նկատենք, որ իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ են հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել:
Հավելենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին նախօրեին վերոնշյալ միջադեպի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով վերադարձել էր Իրան:
Նախորդող տեղեկատվություն՝ Ադրբեջանում Իրանի դեսպանը, ի նշան բողոքի, լքել է այդ երկիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան