«ՖԱՐՍ». Ադրբեջանն իր հակաիրանական գործողությունների համար շատ թանկ կվճարի
Ադրբեջանն իր հակաիրանական գործողությունների համար շատ թանկ կվճարի:
Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրը նշում է, որ Ադրբեջանի Մեջլիսի իշխանական կուսակցության ազգայնական պատգամավորների՝ Իրանի դեսպանության առջև բողոքի ցույցի կազմակերպիչներին աջակցություն հայտնելուց մեկ օր անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը, անդրադառնալով օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության առջև տեղի ունեցած բողոքի ցույցի առնչությամբ ԻԻՀ ԱԳ նախարարի արձագանքին, նշել է. «Ցույցի ժամանակ հնչած որոշ տեսակետները մենք չենք կիսում»:
Շարունակելով թեման՝ «ՖԱՐՍ»-ի մեկնաբանը գրում է. «Ալի Հասանովի դիտարկումներն այնքան էլ համոզիչ չեն: Եթե պաշտոնական Բաքուն իր սխալները վերացնելու ուղղությամբ գործնական քայլեր չանի, ապա իր ծավալած հակաիրանական և հակաիսլամական գործունեության համար չատ թանկ կվճարի»:
Հիշեցնենք, որ իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ էին հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել:
Ի նշան բողոքի, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին մայիսի 21-երեկոյան լքեց Ադրբեջանը և միջադեպի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով վերադարձավ Իրան:
Հաջորդ օրն Իրանի ԱԳՆ կանչվեց Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: ԻԻՀ հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ հնչեցնելու փաստի առնչությամբ՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի դեսպանին ներկայացրեց իրանական կողմի բողոքի նոտան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին